Ես իր մակարդակի մարդ չեմ, դասատուի տղա եմ, մշեցի ենք, ոչնչից չենք վախենում. Կարեն Կարապետյան

«Պահը պատեհ չէ, անհրաժեշտության դեպքում, երբ հարմար գտնեմ՝ ես կխոսեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը:
Լրագրողների դիտարկմանը՝ Փաշինյանի կողմից իրենց ընտանիքը թիրախավորվել է, Կարեն Կարապետյանն արձագանքեց. «Մեր ընտանիքը բազմիցս է թիրախավորվել, բայց ինչպես տեսնում եք՝ ոտքի վրա կանգնած ենք: Մենք ոչ մի բանից չենք վախենում, դա հաստատ իմացեք: Մենք մշեցի ենք…»:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ իրեն բնորոշ բառապաշարով անդրադարձել էր Սամվել Կարապետյանի հայտարարությանը, որտեղ նաև Կարապետյանին չակերտավոր բարեգործ էր անվանել:
Երբ լրագրողը մեջբերեց Փաշինյանի գրառումը, Կարեն Կարապետյանն այսպես արձագանքեց.«Ես ընդհանրապես իրենց մակարդակին չեմ իջնում, չակերտավոր բարեգործ բառն ով ասում է, գոնե թող ամաչի՝ ինչ բառ է օգտագործել: Ես իր մակարդակի մարդ չեմ, որ իր լեզվով իր հետ խոսեմ, ես դասատուի տղա եմ»: