Փաշինյան-Էրդողան հանդիպմանը կքննարկվի խաղաղության պայմանագրի ստորագրման վայրն ու ժամկետները․ 24News

Հավաստի տեղեկությունների համաձայն Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ քննարկելու է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կամ նմանատիպ մեկ այլ փաստաթղթի ստորագրման հարցը, որի համար այս պահին երկու տեղ է բանակցվում: Այս մասին գրում է 24News-ը։
«Առաջին հնարավոր վայրը Վաշինգտոնում է այս տարվա սեպտեմբերին, երկրորդ վայրը՝ ԱՄԷ-ն, որը հնարավոր է այս տարվա դեկտեմբերին:
Ընդ որում, մեր զրուցակիցը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է Սահմանադրության փոփոխման նախապայմանը հանել բանակցություններից՝ ադրբեջանցիներին ասելով, որ ոչ մի սոցհարցումով դրան հասնել ուղղակի հնարավոր չէ և նմանատիպ զարգացումները վտանգավոր են իր իշխանության համար: Դրա փոխարեն նա հանձն է առել հարվածել Հայ Առաքելական Եկեղեցուն և ենթարկեցնել իրեն, ինչի դրսևորումները մենք տեսնում ենք վերջին 20 օրվա ընթացքում: Կա նաև երկրորդ նախապայման՝ հեռացնել ռուսական ռազմաբազան պայմանագրի ստորագրումից հետո:
Ի դեպ, մենք տեղեկություն ունենք երրորդ նախապայմանի մասին, որը վերաբերվում է ճանապարհների բացմանը, բայց դրա մասին կգրենք ավելի ուշ»,- նշում է կայքը: