Ես ակնկալում եմ Թեհրանի լիակատար կապիտուլյացիան․ Թրամփ

ԱՄՆ-ն ակնկալում է Իրանի լիակատար կապիտուլյացիան։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Reuters-ը։
«Ես ակնկալում եմ ոչ պակաս, քան Թեհրանի լիակատար կապիտուլյացիան», - ընդգծել Է Սպիտակ տան ղեկավարը:
Այն հարցին՝ արդյոք նա Իրանի ներկայացուցիչների հետ հնարավոր հանդիպմանը կուղարկի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին կամ փոխնախագահ Վենսին, ամերիկացի առաջնորդը պատասխանել է՝ «կարող է դա անել»։