Էրդողանի առաջարկը Թրամփին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է Ստամբուլում վերսկսել Իրանի հետ միջուկային բանակցությունները։ Այս մասին հայտնում է Hurriyet թերթը՝ վկայակոչելով աղբյուրների։
«Թուրքիայի հիմնական նպատակը միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների սեղանի վերականգնումն է: Դրա համար միջամտել է նախագահ Էրդողանը: Այս առաջարկը դարձել է Էրդողանի բանակցությունների հիմնական օրակարգը ԱՄՆ նախագահ Թրամփի և Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ»,- ասվում է զեկույցում: