Իրանը շարունակելու է ագրեսիայից օրինական պաշտպանությունը․ Արաղչին՝ Եվրոպական ղեկավարներին

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Եվրոպական երեք պետությունների արտաքին գործերի նախարարների և Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ՝ քննարկելով Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունների հետ կապված վերջին զարգացումները: Այս մասին հաղորդում է ILNA-ն։
Նախարարը կոչ է արել եվրոպական երկրներին ճանաչել իրականությունը և դատապարտել Սիոնիստական ռեժիմի գործողությունները: «Իրանը շարունակելու է ագրեսիայից օրինական պաշտպանությունը՝ օգտագործելով բոլոր հասանելի միջոցները։ Իսրայելը, ԱՄՆ-ի աջակցությամբ, այս պատերազմը սկսել է Իրանի ժողովրդի դեմ, ուստի Իրանն Ամերիկային պատասխանատու է համարում ստեղծված իրավիճակի համար և հանցակից», - նշել Է Իրանի ԱԳ նախարարը:
Արաղչին ընդգծել Է Իրանի դիվանագիտական մտադրությունների լրջությունը՝ նշելով, որ երկիրը երբեք չի հրաժարվել բանակցություններից, սակայն այժմ կենտրոնացած է ագրեսիային արդյունավետ հակազդելու վրա: Եվրոպական երեք երկրների ներկայացուցիչները և ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ափսոսանք են հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով դիվանագիտության կարևորությունը լարվածության թուլացման համար և պատրաստակամություն հայտնել աջակցել այդ գործընթացին: