Իրանի հարվածները Իսրայելին կաթվածահար են արել Թել Ավիվը

Իրանական հարվածները Իսրայելին կաթվածահար են արել Թել Ավիվը, քաղաքի բնակչությունն իր ժամանակի մեծ մասն անց է կացնում ապաստարաններում: Այս մասին հայտնում է իրանական Fars լրատվական գործակալությունը։
Հունիսի 17-ին Իսլամական Հանրապետության Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Կայումարս Հեյդարին հայտարարել է, որ Իրանը հարձակվում է Իսրայելի վրա՝ օգտագործելով նոր զինատեսակներ։
Նրա խոսքով՝ առաջիկա ժամերին այդ հարձակումները կուժեղանան։
Նա նաև հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում տարբեր տեսակի անօդաչու սարքեր ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում և Հայֆայում։