Արաղչին քննարկել է իրադրությունը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի պաշտոնակիցների հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսով քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի պաշտոնակիցներ Դեյվիդ Լեմիի, Յոհան Վադեֆուլի, Ժան-Նոել Բարոյի և Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է նրա Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով Իրանի դեմ Իսրայելի հարվածներին՝ Արաղչին նշել է, որ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի յուրաքանչյուր անդամի պարտականությունն է «դեմ կանգնել այս ագրեսիային և դադարեցնել Իսրայելի հանցագործությունները»։

Արաղչին նաև նշել է, որ բանակցությունների ընթացքում Իրանի դեմ ագրեսիան «աննախադեպ հարված է դիվանագիտությանը», և կոչ է արել դատապարտել «սիոնիստական ռեժիմի ագրեսիան»։

«Իրանի օրինական պաշտպանությունն ագրեսիայից կշարունակվի ուժի կիրառմամբ, իսկ պատերազմի մասշտաբների ցանկացած ընդլայնման հետևանքների պատասխանատվությունը կընկնի սիոնիստական վարչակարգի, նրա կողմնակիցների և նրան արդարացնողների վրա», – նշվում է տեքստում:

Արաղչին ևս մեկ անգամ ԱՄՆ-ին մեղադրել է Իսրայելի հարձակմանն աջակցելու մեջ։

«Կասկած չկա, որ Իսրայելն ԱՄՆ-ի աջակցությամբ, օգնությամբ և նրա հետ համագործակցությամբ նախաձեռնեց այս պատերազմն իրանցի ժողովրդի դեմ, ուստիև մենք Միացյալ Նահանգներին համարում ենք պատասխանատու այս իրադրության համար և կատարված հանցագործությունների մեղսակից», – հայտարարել է Արաղչին համատեղ հեռախոսազրույցի ընթացքում:

Նա նաև ընդգծել է, որ Իրանը երբեք չի լքել բանակցությունների սեղանը, բայց այժմ կենտրոնացած է ագրեսիային արդյունավետ դիմակայելու վրա:

Երեք եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները և ԵՄ դիվանագիտության ղեկավարն ափսոսանք են հայտնել ստեղծված իրադրության առթիվ և ցավակցել են Իսրայելի հարձակումների հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ՝ նշելով դիվանագիտության կիրառման կարևորությունը լարվածության թուլացման համար և հայտարարելով դրանում իրենց դերը կատարելու պատրաստակամության մասին, ասված է հաղորդագրության մեջ:

դիտվել է 84 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ. Թրամփի վտանգավոր հայտարարությունը. մտնում են մեծ պատերազմի մեջ. Նաիրի Հոխիկյան (video) Ադրբեջանը ներգրավվա՞ծ է Իսրայելի գործողություններում․ ՀՀ-ում Իրանի դեսպանի պատասխանը (video) Սամվել Կարապետյանը Փաշինյանին խանգարմունքի է հասցրել․ ի՞նչ են խոսում ՔՊ-ականները․ Զոհրաբյան (video) Ստոր Արամ Հովհաննիսյանի հետ վարվեցին ստորաբար․․․ (video) Ընթանում է մեծ պատերազմ․ Իրանի դեսպանի կոնկրետ մեսիջը հայ ժողովրդին (video) Վարագույրների հետևում ընթացող պրոցեսն ի՞նչ «անակնկալ է» խոստանալու մեր ժողովրդին. Աբրահամյան (video) Շատ արագ մոբիլիզացնել ուժերը․ Հայաստանի համար անկանխատեսելի զարգացումներ են սպասվում․ Սերժ Սարգսյան (video) Չորս անգամ է նույն փողոցը ասֆալտապատել են․ ավագանու անդամը՝ փաստերով (video) Աննա՛, էն՝ ինչ քեզ հետաքրքրում է՝ Հնդկաստանում է․ Էդգար Ղազարյան (video) #ՀԻՄԱ․ Էս սրբապիղծը մասայական նորից հայհոյել է Սրբազանին, մի անելիք է մնացել․ Արդադատության գեներալ (video) Թուրքիայում Փաշինյանից կպոկեն այդ խոստումը... (video) Իրանաիսրայելական ծանր պատերազմ․ ի՞նչ է պետք Հայաստանին, և պաթոսից այն կողմ․ Գագիկ Ասատրյան (video) Տեղահանված արցախցիները դրսում հայտնվելու վտանգի առաջ են. տանտերերը պահանջում են ազատել բնակարանները Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Սյունիքի օկուպացիայի մեծ վտանգ կա․․․ (video) Վիտորգանը թաքնվել է իսրայելական ապաստարանում «Սամվել Կարապետյանի ապտակը Փաշինյանին» (video) ՔՊ–ից արձագանքել են «Զանգեզուրի միջանցքի» բացման պահանջին․ ի՞նչ են առաջարկել Ադրբեջանին (video) Իսրայելցիները լքում են երկիրը Իսրայելն առաջին անգամ կիրառել է լազերային զենք Կոնկրետ հարցիս պատասխանե՛ք, ամեն անգամ խուսափում եք․․․ Գառնիկ Դանիելյանը՝ նախարարին (video) «Ռուբինյանը հունից դուրս եկավ ու հարձակվեց լրագրողի վրա» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am