Նեթանյահուն հայտնել է իր գլխավոր երեք նպատակները

Իսրայելը ձգտում է ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը, բալիստիկ հրթիռներ արտադրելու նրա հնարավորությունները և «ահաբեկչության առանցքը»: Այս մասին հայտարարել Է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, փոխանցում է The Times of Israel-ը։
Նեթանյահուն ասել է, որ Իրանը կոչ է անում բանակցություններ վարել իսրայելական գրոհները դադարեցնելու համար, քանի որ ցանկանում է շարունակել միջուկային զենքի արտադրությունը: