Մարզչական կարիերա չունեցողին վստահել են 19 տարեկանների հավաքականը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկական ֆուտբոլի աղետալի վիճակի մասին խոսելը թերեւս անիմաստ է, ու ասելիք եւ անելիք, թվում է, թե չկա, բացի ՀՖՖ այս թիմի հեռացումից՝ ի դեմս Արմեն Մելիքբեկյանի ու ֆեդերացիայի իրական ղեկավար Արմեն Նիկողոսյանի։

Դժգոհության հանրային ալիքը դեռ իր ասելիքը կասի այս մարդկանց, սակայն մինչ այդ տեղի ունեցավ հերթական աբսուրդային որոշումը, որը կայացրեց ֆուտբոլի ֆեդերացիան. Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել աշխարհահռչակ ֆրանսահայ ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի եղբայրը, ով, ըստ բաց աղբյուրների ուսումնասիրության, չունի մարզչական աշխատանքի փորձ, ավելին՝ Միշա Ջորկաեֆն ի տարբերություն եղբոր՝ երբեք բարձրակարգ թիմերում չի խաղացել, ու համեմատություն տանել եղբոր անցած ճանապարհի հետ անիմաստ է։

Հարցն այստեղ այն է, որ, փոխանակ խելքները գլուխները հավաքեն անդադար պարտություններից հետո ու գոնե կանգնեցնեն հայկական ֆուտբոլի գահավիժումը, հավաքեն ոլորտի գիտակների, հակառակը՝ առաջնորդվում են անհաշվարկ ու անհիմն նշանակումներով, որոնք նույնիսկ չեն բացատրվում։ Նույնիսկ ՀՖՖ պաշտոնական կայքում այդ մարդու կենսագրությունը չկա: Ֆուտբոլային գիտակ, ավագ սերնդի ներկայացուցիչներից մեկը մեզ հետ զրույցում հայտնեց, որ «սրանք (ՀՖՖ ներկա ղեկավարները) հայկական ֆուտբոլը դարձրել են որբի գլուխ՝ երբ ինչ ուզում անում են այդ որբի գլխի հետ»։

Իսկ 2026թ.-ի ընտրություններին պատրաստվող Նիկոլ Փաշինյանը կարծես այս ամենին նայում է մատների արանքով, կամ նրան դուր է գալիս հայկական ֆուտբոլի պարտված ու ողբալի վիճակը։

Հ.Գ. երեկ համակարգից ոստիկան հեռացվեց՝ լրագրողի հետ կոպիտ վարվելու համար, օրեր առաջ Վ. Սարգսյանի անվան մարզադաշտում նախկին ոստիկան հարյուրավոր մարդկանց աչքի առջեւ բռունցքով հարվածեց անչափահաս ֆուտբոլասերի, բայց մինչ օրս այդպես էլ չի պատժվել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Թուրքիայում Փաշինյանից կպոկեն այդ խոստումը... (video) Իրանաիսրայելական ծանր պատերազմ․ ի՞նչ է պետք Հայաստանին, և պաթոսից այն կողմ․ Գագիկ Ասատրյան (video) Տեղահանված արցախցիները դրսում հայտնվելու վտանգի առաջ են. տանտերերը պահանջում են ազատել բնակարանները Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Սյունիքի օկուպացիայի մեծ վտանգ կա․․․ (video) Վիտորգանը թաքնվել է իսրայելական ապաստարանում «Սամվել Կարապետյանի ապտակը Փաշինյանին» (video) ՔՊ–ից արձագանքել են «Զանգեզուրի միջանցքի» բացման պահանջին․ ի՞նչ են առաջարկել Ադրբեջանին (video) Իսրայելցիները լքում են երկիրը Իսրայելն առաջին անգամ կիրառել է լազերային զենք Կոնկրետ հարցիս պատասխանե՛ք, ամեն անգամ խուսափում եք․․․ Գառնիկ Դանիելյանը՝ նախարարին (video) «Ռուբինյանը հունից դուրս եկավ ու հարձակվեց լրագրողի վրա» (video) The Wall Street Journal: Потрепанный Иран подает сигнал о желании снизить эскалацию военных действий с Израилем и начать переговоры. Часть 2/2. Դեպի Չինաստան․ Աննա Հակոբյանը «պոչը խուզում է» (video) The Wall Street Journal: Потрепанный Иран подает сигнал о желании снизить эскалацию военных действий с Израилем и начать переговоры. Часть 1/2. «Փաշինյանը հեգնեց ու փախավ լրագրողներից» (video) Ես ակնկալում եմ Թեհրանի լիակատար կապիտուլյացիան․ Թրամփ Էրդողանի առաջարկը Թրամփին Արա՛, երեխեքիդ տեր կանգնի, վերջում չպարզվի՝ կուսակրոնը դու ես․ Էդգար Ղազարյան (video) Առևտրականները Բագրատաշենի մաքսակետի մոտ բողոքի ցույց են անում The Wall Street Journal: Израиль берет под контроль небо над Ираном — то, чего до сих пор не удалось добиться России на Украине. Часть 3/3 #ՀԻՄԱ․ Ռուսաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը․ տարածաշրջանը կրակի մեջ է․ Հայկ Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am