Ջիգարխանյանը երեխաներ էր ուզում ունենալ. Վիտալինա
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան «Կին. Սիրո պատմություն» թոք-շոուի ժամանակ հայտնել, որ արտիստը շատ է ցանկացել երեխաներ ունենալ։ Օրերս շրջանառվում էին Ջիգարխանյանի նախկին կնոջ հղիության մասին լուրեր, սակայն հեռուստահաղորդման ժամանակ դաշնակահարուհին պատմել է, որ դրանք բոլորը շշուկներ են, և դա ֆիզիկապես հնարավոր չէ։ «Պետք էր փորձել։ Պետք էր սկսել դրանով զբաղվել»,-հայտարարել է Վիտալինան։
