Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին Ադրբեջանը նորից «առաջին պլան» է բերել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, ինչը սպասելի էր: Մասնավորաբար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է. «30 տարի Հայաստանն Ադրբեջանի Նախիջևան տարածքը մեկուսացման մեջ է պահել, մենք հիմա ակնկալում ենք, որ Հայաստանը կարևոր առաջին քայլը պետք է անի «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ»:

 Ըստ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքի, Ադրբեջանը ցանկանում է օգտվել Իրան-Իսրայել պատերազմից և կյանքի կոչել իր բնույթով պանթուրքական «Զանգեզուրի միջանցքը»՝ Հայաստանն Իրանից և Իրանը ՀՀ-ի տարածքով Հարավային Կովկասից ու Սև ծովից կտրելու համար. «Իսրայելի կողմից Իրանին հարվածները ձեռնտու են թուրք-ադրբեջանական տանդեմին, քանի որ իրանական պետականության, բանակի թուլացման պարագայում Թեհրանը չի կարողանա պաշտպանել հայկական Սյունիքն ու դա կհանգեցնի ադրբեջանական ներխուժմանը Սյունիք։

Սյունիքն ունի ռազմավարական նշանակություն թե՛ Հայաստանի համար, թե՛ Իրանի։ Իրանը Սյունիքով կապ է պահպանում Հարավային Կովկասի՝ ՌԴ-ի ու Սև ծովի հետ, Սյունիքով Իրանն ունի այլընտրանքային ելք դեպի սևծովյան նավահանգիստներ, ԵԱՏՄ ու ռուսական շուկա»։ Բացի այդ, ըստ հեղինակների, Բաքվի կողմից Սյունիքի օկուպացիայի կամ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման պարագայում ակտիվանալու են անջատողական շարժումներն Իրանական Ադրբեջանում. «ԻսրայելԻրան պատերազմի պարագայում Հրեական պետությունն ու նրանց աջակցող անգլոսաքսոնական ուժերն ամեն ինչ անելու են Իրանում ներքին ճակատ բացելու համար, իսկ դրա համար կարող են օգտագործել պանթուրքական շարժումներն Իրանի հյուսիսում, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի տարածքները՝ որպես հենակետեր Իրանի դեմ։

«Զանգեզուրի միջանցքը» թույլ կտա Իրանի հյուսիսում ստեղծել պանթուրքական առանցք, որը կարող է օգտագործվել Իսրայելի, ՆԱՏՕ-ի կողմից՝ զորք, զենք և տարբեր իսլամիստական խմբեր Իրանի հյուսիս տեղափոխելու համար»,-գրում է ալիքն ու հավելում, որ քպականներն ոչինչ չեն անում թուրք-ադրբեջանական տանդեմին հակադրվելու ու հայկական ազգային ու պետական շահերը պաշտպանելու համար. նրանց համար թիրախներ են Հայ առաքելական եկեղեցին, հայ-ռուսական կապերն ու հայոց բանակը։ Նշում են՝ Իրանն այժմ գտվում է բարդ աշխարհաքաղաքական վիճակում, և Իսրայելն ամեն ինչ անելու է Իրանին Մեծ Մերձավոր Արևելքում թուլացնելու համար:

«Իրանի թուլացումն ու հնարավոր կազմաքանդումն էթնիկ-կրոնական սահմանները հայոց պետականության համար թիվ մեկ սպառնալիքներից է։ Սյունիքը հայկական է և կայուն Իրանի շնորհիվ, Նախիջևանից Երևանին հարվածներ չեն հասցվում այդ թվում՝ իրանական պետության հայամետ դիրքորոշման շնորհիվ։ Հայ-իրանական հարաբերությունները պետք է ամրապնդվեն՝ Իրանի տարածքային ամբողջականությունն ու կայունությունը բխում է հայկական ազգային շահերից:

 

 

Իսրայելն Իրանի շուրջ ստեղծում է պլացդարմներ՝ առաջին հերթին Ադրբեջանում և փորձելու է օգտագործել Իրանում անջատողական շարժումներն այդ երկրի կազմաքանդման համար։ Իսրայելի ու ԱՄՆ-ի շահերից չի բխում միասնական և ուժեղ Իրանի առկայությունը, որը ձեռնոց է նետում անգլո-սաքսոնական շահերին Մերձավոր Արևելքում, Արաբական թերակղզում և Աֆղանստանում։

Այսպիսով, Իրան-Իսրայել պատերազմը կարող է պայթեցնել ողջ Մերձավոր Արևելքն ու ակտիվացնել ռազմական բախումները Հարավային Կովկասում»,-նշում են հեղինակներն ու ամփոփում, որ ՀՀ-ն այս մեծ խաղի մեջ պետք է ունենա ադեկվատ, հայամետ կառավարություն երկրի ներսում, իսկ ՔՊ-ն պետք է օր առաջ հեռացվի, ինչպես նաև ամրապնդի ռազմա-քաղաքական դաշինքը ՌԴ-ի հետ»։

դիտվել է 208 անգամ
Լրահոս
Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am