Ռազբիրատի մասնագետները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

 

 

Ինչու կալանավորվեց Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը։ Նախօրեին անսպասելիորեն ձերբակալված, ապա կալանավորված Մկրտչյանը մի խումբ անձանց հետ ծեծել է իր նախկին աշխատակից, Շենգավիթի ՔՊ տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Մակարյանին, որն աշխատել է թաղապետարանի քաղաքաշինության բաժնում, սակայն Մկրտչյանի հետ լեզու չգտնելու պատճառով` ամիսներ առաջ ազատվել է աշխատանքից։ Նրանց միջեւ կոնֆլիկտը ծագել է, երբ թաղապետը հանձնարարել է քանդել համայնքում մի շինություն, Մակարյանն ասել է, որ սեփականատերն իր հարեւանն է, ճիշտ կլինի, որ այդ գործով այլ աշխատող զբաղվի` ինքը վատամարդ դուրս չգա։ Թաղապետն առարկել է, եւ Մակարյանը դիմում է գրել։ Դրանից հետո թաղապետն էլ իր հերթին է սկսել սաբոտաժ անել Մակարյանի նախաձեռնած կուսակցական հավաքները, իսկ ծեծկռտուքի առիթը դարձել է այն, որ ՔՊ տարածքայինի ղեկավարը Ռ․ Մկրտչյանի հասցեին նրա մտերիմներից մեկի մոտ հայհոյախառն արտահայտություններ է արել, թաղապետը մտերիմին հորդորել է Մակարյանին իր տուն հրավիրել՝ կուսակցական հարցեր քննարկելու պատրվակով, որտեղ էլ խմբով ծեծել են նրան։ Ծեծկռտուքից հետո մի քանի օր Մակարյանի տան մոտ ոստիկաններ են հերթապահել, քանի որ Մկրտչյանը սպառնացել է, որ դրանով չի վերջանալու: Ապա այս «կինոն» քննարկվել է կուսակցական նիստում, եւ լուրը հասել է Փաշինյանին, որի հրահանգով էլ թաղապետը կալանավորվել է։ Ի դեպ, ասում են՝ Մկրտչյանի քաղաքական հովանավորն Արայիկ Հարությունյանն է, որը նույնպես Շենգավիթից է։ Նկատենք, որ չնայած ծեծկռտուքը խմբակային է եղել, սակայն միայն թաղապետն է կալանավորված։ Իսկ ուղիղ եթերում ընդդիմադիր ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած նախկին թաղապետը մինչ օրս անպատիժ է: Հավելենք, որ Շենգավիթի թաղապետին կասկածել են նաեւ ինֆորմացիայի արտահոսք անելու մեջ։

Ամբողջական հոդվածը թերթի այսօրվա համարում:

դիտվել է 289 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am