Փաշինյանը դժգո՞հ է Արայիկ Հարությունյանից. վերջինիս կադրերը հերթով կալանավորվում են

NEWS.am-ի տեղեկություններով՝ կառավարությունում դժգոհություններ են հասունանում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նկատմամբ: Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը սկսել է չվստահել Հարությունյանին և վերջինիս երաշխավորած կադրերին, որոնք վերջին ամիսներին իսկական գլխացավանք են դարձել այս իշխանությունների համար:


Միայն վերջին մեկուկես ամսում Հարությունյանի կադրերց երկուսը կալանավորվել են աղմկահարույց գործերի շրջանակներում:

 Մասնավորապես ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով մայիսի 6-ին կալանավորվել էր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը, որն, ըստ մամուլի՝ այդ պաշտոնում էր նշանակվել Արայիկ Հարությունյանի «ջանքերի» արդյունքում: Նախքան ՍԱՏՄ պետ նշանակվելը Դանիելյանը զբաղեցրել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Մեր տեղեկություններով՝ Դանիելյանի պաշտոնանկությունից հետո Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել ՍԱՏՄ-ում կատարված չարաշահումների առնչությամբ՝ անհաջող նշանակման հարցում քննադատելով նաև Արայիկ Հարությունյանին:

 

 

Իսկ հունիսի 14-ին Նիկոլ Փաշինյանի ընտանքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, ով հունիսի 10-ին հայտարարել էր իր լիազորությունները դադարեցնելու մասին:

Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ նախորդ շաբաթ Նորագավիթում Ռազմիկ Մկրտչյանը այլ անձանց հետ ՔՊ երիտթևի ներկայացուցիչներից մեկի տանը ծեծի է ենթարկել ՔՊ Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Մակարյանին: Միջադեպի մասին անմիջապես տեղեկացել են Նիկոլ Փաշինյանը և Տիգրան Ավինյանը և պահանջել Մկրտչյանին՝ ազատման դիմում գրել:

Ուշագրավ է, որ ՔՊ-ական Տիգրան Մակարյանը ժամանակին ակտիվ պայքարում էր, որպեսզի Ռազմիկ Մկրտչյանը նշանակվեր թաղապետ: Նա անգամ իր էջում գրառում էր կատարել, որ եթե թաղապետ նշանակվի այլ թեկնածու, ինքը նոր պայքար է սկսելու ժողովրդի կողմից չընդունված նոր ղեկավարի դեմ:

26 տարեկանում Շենգավիթի թաղապետ նշանակված Ռազմիկ Մկրտչյանը ևս համարվում է շենգավիթցի Արայիկ Հարությունյանի հովանավորյալը: Նախքան Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար նշանակվելը, նա որևէ տեղ չէր աշխատել և հանրությանը հայտնի էր, որպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալող ակտիվիստներից:

Մկրտչյանի անունը կապված է 2020-ին Շենգավիթի համայնքապետարանի աշխատակցին ծեծի ենարկելու, 2021 թվականի ապրիլին Արագածի փողոցում իր եղբոր՝ Վարդան Մկրտչյանի հետ ծեծկռտուքի մասնակցելու հետ: Առավել ուշագրավը, սակայն Մկրտչյանի ղեկավարած վարչական շրջանի աշխատակազմում վերջերս բացահայտված ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումներն ու ձերբակալություններն են: Աղմկոտ բացահայտումներից հետո Մկրտչյանն իր էջում գրել էր. «Յուրաքանչյուր քայլ, որն իրականացվում է օրենքի սահմաններից դուրս և համայնքի շահերին հակառակ, ինձ համար անընդունելի է։ Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելը՝ այսպես ասված «փող ուտելը», ինձ համար կարմիր գիծ է, որն անցնելը աններելի է և նշանակում է դավաճանել ժողովրդին»:

Արդարության համար նշենք, որ որպես համայնքի ղեկավար, Մկրտչայնն այս տարիներին հասցրել է էական փոփոխություններ իրականացնել Շենգավիթում՝ նորոգվող բակերից ու խաղավայրերից մինչև մանկապարտեզներ, սակայն հանրությունը թաղապետին ավելի շուտ հիշում է նրա անվան հետ կապված սկանդալակին պատմություններով:

Ի դեպ՝ Ռազմիկ Մկրտչյանի ֆեյբուքյան էջը ողողված է 2018-ի հեղափության, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի լուսանկարներով: Սակայն, անգամ այս իշխանություններին մինչև վերջ ծառայելն ու հանուն ՔՊ-ի ժամանակ առ ժամանակ թիարխում հայտնվելը չփրկեցին երիտասարդ թաղապետին պատասխանատվությունից և «օրենքի սահմաններից դուրս կատարված քայլը», փաստորեն ավարտվեց կամ գուցե սկսվեց կալանավորմամբ:

Ի դեպ՝ մեր տեղեկություններով, իրավապահները սկսել են ուսումնասիրել նաև Ռազմիկ Մկրտչյանին պատկանող գույքերը:

Թաղապետի պաշտոնում նշանակվելուց հետո Մկրտչյանը Արագածի փողոցի ծայրամասում՝ Հրազդան գետին նայող ձորի պռնկին մեծ առանձնատուն է կառուցել, որն ըստ հայտարարագրի՝ ձեռք է բերվել վարկային միջոցներով, սակայն իրավապահներին տեղեկություններ են հասել, որ նրա ընտանիքի հետ փոխկապակցված այլ գույքեր ևս ձեռք են բերվել նրա կառավարման օրոք, որոնք, սակայն հայտարարգրում ներկայացված չեն:

Վերջին տարիներին իր կապիտալը բազմապատկել է նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Ըստ հայտարարագրի՝ Հարությունյանը վերջին տարիներին ձեռք է բերել երկու հողամաս՝ Կոտայքի մարզի Նաիրի և Տավուշի մարզի Իջևան համայնքներում, ինչպես նաև Երևանում «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ից 36 միլիոն 323,902 դրամով բնակարան: Բոլոր գույքերը Արայիկ Հարությունյանը տնօրինում է միանձնյա։

դիտվել է 528 անգամ
Լրահոս
Նեթանյահուն չի բացառել, որ հնարավոր է սպանվի Խամենեին Տավուշում առանց համարանիշի մեքենայով փայտ տեղափոխող քաղաքացիները մի քանի անգամ ապտակել են պարեկին «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»․ թուրք գործիչ Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները ընթանում են ամենաբիրտ ու անօրինական մեթոդներով Նախիջևանի հայկական գերեզմանատնից, որն Ադրբեջանը ոչնչացրել է, հայտնաբերվել են հայերեն տապանաքարեր Իսրայելը վտանգում է իր սեփական գոյությունը. Էրդողան Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան Իմպիչմենտը նախաձեռնողներից ոմանք չափը կորցրել են. Սաղաթելյան Իրանում հայտնաբերվել են իսրայելական ռազմական օբյեկտներ. իրանական ԶԼՄ-ներ Փաշինյանը դժգո՞հ է Արայիկ Հարությունյանից. վերջինիս կադրերը հերթով կալանավորվում են Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան Բախվել են թիվ 54 երթուղու «MAN» մակնիշի ավտոբուսն ու «SAIPA» մակնիշի ավտոմեքենան Իսրայելը հшրվածներ է հասցրել Իրանի պետական հեռուստատեսության շտաբին Իրանը կշարունակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ միայն այն դեպքում, եթե Իսրայելի հարվածները դադարեցվեն. Փեզեշքիան Ամբողջ հարցն այն է, թե երբ և ինչպես Իրանը կպատասխանի Ադրբեջանին և Թուրքիային․ Արմեն Այվազյան Իսրայելի ռազմաօդային ուժերը վերահսկում են Թեհրանի երկինքը. Նեթանյահու Անկարայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարների հանդիպումը Ամերիաբանկը միանում է HIF Yerevan 2025-ին՝ խթանելու հյուրընկալության ոլորտում ներդրումները Հայաստանում Փաշինյանի աներձագի 8-րդ անշարժ գույքը իշխանության 7-րդ տարում Օգոստոսի 1-ից QR կոդերով օգտվելը տրանսպորտից դառնալու է անհնար․ Գևորգ Ստեփանյան Հայաստանի 17 քաղաքացի Երուսաղեմում այժմ սպասում են պետության աջակցությանը Նիկոլի ենիչերին. այս արարածի պահվածքի պատասխանատուն դատախազությունն ու քննչական կոմիտեն են․ Փաստաբան Լրագրողին հարվածած ոստիկանն ազատվեց աշխատանքից Արամ Զաքարյանին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն․ Հետք ՊԵԿ նախկին պաշտոնյայի ընկերության հետ միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքվել․ «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am