Օգոստոսի 1-ից QR կոդերով օգտվելը տրանսպորտից դառնալու է անհնար․ Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրել է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Երևան քաղաքի փոքրամասնության «իշխանությունը» հերթական քայլն է անում ընդդեմ քաղաքացիների։ «Մուռ» հանելու պրակտիկան շարունակվում է, օգոստոսի 1-ից QR կոդերով օգտվելը տրանսպորտից դառնալու է անհնար։ Միակ նպատակը՝ քաղաքացիներին ստիպել գնել փաթեթներ։ Ոչ բարեփոխված տրանսպորտի բարեփոխումը տապալածները դեմ են դուրս գալիս ժողովրդին։ Լռելու ու հանդուրժելու արդյունքը։ Պետք է բոյկոտել ու ձեռք չբերել փաթեթներ»: