Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը հայտնում է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Հեռախոսզրույցի ընթացքում նախագահները քննարկել են Իսրայել-Իրան առճակատումը, տարածաշրջանային ու գլոբալ հարցեր։
Էրդողանը հայտնել է, որ Իսրայելի հարձակումն Իրանի վրա վտանգել է ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը։
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարության դիրքորոշումն ակնհայտ սպառնալիք է ներկայացնում միջազգային համակարգի համար և տարածաշրջանը չի կարող հանդուրժել նոր պատերազմ։