Հավատացած ենք՝ Իրանը կարող է հաղթանակով դուրս գալ այս տագնապներից. Թեհրանի թեմի առաջնորդի ուղերձը

Լիակատար աջակցություն ենք հայտնում մեր իրանցի եղբայրներին և քույրերին՝ հավատացած լինելով, որ Իրանը կարող է հաղթանակով դուրս գալ այս տագնապներից. այս մասին, Mehr գործակալության փոխանցմամբ, ասված է Հայ Առաքելական Եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի ուղերձում:
«Իրանի ժողովուրդը հազարավոր տարիների փորձառությամբ կրակի և սրի միջով է անցել՝ դիմագրավելով ամեն տեսակ փորձանքի և փորձությունների: Մենք խստորեն դատապարտում ենք սիոնիստական պետական հարձակումները»,- ասված է ուղերձում: