Ասում էիր՝ Գարեգինը ինչու՞ է լռել, հիմա դու ասա՝ ինչու՞ ես լռել․․․

Փաշինյանը ձենը գլուխը գցած գոռում էր ՝ ինչի՞ մասին է խոսում Գարեգին Բ-ի լռությունը։ Մենք՝ իր հոտը, սպասում ենք նրա հրապարակային պարզաբանմանը իր կողմից կուսակրոնության ուխտի խախտման և զավակ ունենալու վերաբերյալ․ «Լռել, նշանակում է համաձայնվել և յուր անձը դուրս դնել Վեհարանից։ Ասել ճշմարտությունը, նույնպես նշանակում է յուր անձը դուրս դնել Վեհարանից։ Ստել, նույնպես նշանակում է յուր անձը դուրս դնել Վեհարանից»։ Հիմա նույն հարցը ուզում եմ տալ Նիկոլ Փաշինյանին։ Ասում էիր՝ Գարեգինը ինչու՞ է լռել, հիմա դու ասա՝ ինչու՞ ես լռել․․․ Կրակել, պախկվել ես, որ ի՞նչ․․․ Պատերազմ էիր սկսել Եկեղեցու դեմ ու ասում էիր, որ ամեն օր Սաղմոս ես կարդալու, ինչու՞ չես կարդում։ Հանկարծ չասես, որ մտահոգվել ես Իրանի դեմ սանձազերծած պատերազմով։
Նորաձև կրթության արշավներդ ենք նայում ու մտածում՝ այս մարդու հետ ամեն ինչ կարգի՞ն է։ Չնայած մեր հոգևոր հայրերը կասկածի տակ են դնում հոգեկան առողջությունդ, և բնական է, նրանք չեն պատկերացնում, որ բանական մարդը կարող է նման քայլերի գնալ, բայց այս հարցում ուզում եմ հակադրվել։ Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի միջոցով ստուգողական աշխատանք է կատարում Հայաստանում։ Դասընթացն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը։ Դասընթացի ավարտին նա ստուգողական աշխատանք է տալիս և երբ տեսնում է, որ աշակերտները յուրացրել են, անցնում է հաջորդ դասընթացին։ Քանի՜ այդպիսի ստուգողականներով անցանք։ Վերջինը՝ Եկեղեցին է։ Ուզում էր ստուգել՝ պատրա՞ստ է Հայաստանն իր հավատն ուրանալ։ Աշակերտների հետ բավականին աշխատանք է տարվել՝ նորաձև կրթություն անվան տակ։ Պիտի որ ցավոտ չլիներ։ Բայց ստուգողականը ցույց տվեց, որ դասարանը պատրաստ չէ։ Նա այդպես էլ զեկուցեց «դիրեկցիային»։ Խորհուրդ տվին, որ նորաձև կրթության դասընթացները շարունակեն նույն թափով, դասարանը պատրաստեն մտածողության, ինքնության խեղաթյուրման։
Հասմիկ Բաբաջանյան
«Հրապարակ օրաթերթ»