ՌԴ-ն պատրաստ է միջնորդական ծառայությունների. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պահպանում է պատրաստակամությունը` անհրաժեշտության դեպքում միջնորդական ծառայություններ մատուցել Իրանի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման համար։
«Ռուսաստանը պահպանում է անհրաժեշտության դեպքում միջնորդական ծառայություններ մատուցելու իր պատրաստակամությունը»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Մոսկվան դատապարտում է Մերձավոր Արևելքում լարվածության սրման հանգեցրած գործողությունները։
Հարցին, թե ինչպես է Կրեմլը արձագանքում Նեթանյահուի այն հայտարարությանը, թե Իսրայելի կողմից իրականացվող գործողությունն իբր կարող է հանգեցնել իշխանափոխության Իրանում, Պեսկովը պատասխանել է.
«Իհարկե, մենք տեսել, լսել և կարդացել ենք այդ հայտարարությունը։ Սա մեկ։ Դուք գիտեք, որ մենք դատապարտում ենք այն գործողությունները, որոնք հանգեցրել են տարածաշրջանում լարվածության այսքան վտանգավոր սրման»։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը կապի մեջ է Իսրայելի և Իրանի հետ և ուշադրություն է հրավիրում ռուսների անվտանգությանը սպառնացող գործողություններից խուսափելու անհրաժեշտության վրա։
«Համապատասխան խողովակներով շփում է իրականացվում հակամարտող երկրների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ուշադրություն է հրավիրվում ՌԴ քաղաքացիների առողջությանը և կյանքին սպառնացող գործողություններից խուսափելու անհրաժեշտության վրա»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Պեսկովը հայտնել է, որ ռուսաստանցիների մի մասը Իրանը լքել է Ադրբեջանի տարածքով։