ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու շուրջը հանրաքվեներ կանցկացվեն
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորշենկոն խոստացել է շուտով հանրաքվեներ անցկացնել ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջը: «Մենք հաստատուն կերպով եվրատլանտյան ինտեգրացման ուղեգիծ ենք բռնել, եւ նույնիսկ չկասկածեք, որ տեսանելի ապագայում Ուկրաինայում տեղի կունենան հանրաքվեներ ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանն անդամակցելու շուրջը»,- ասել է նա: Նա նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի անկախության հանրաքվեի 26-րդ տարեդարձի առթիվ շնորհավորանքի ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
