Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին տեղափոխվել է բունկեր

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին տեղափոխվել է Թեհրանից հյուսիս-արևելք գտնվող Լավիսան շրջանում գտնվող բունկեր։ Այս մասին հաղորդում է Iran International-ը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության երկու աղբյուրների։
Նրանց խոսքով՝ դա տեղի է ունեցել հունիսի 13-ի առավոտյան Իսրայելի հարվածներից մի քանի ժամ անց։ Խամենեիի ընտանիքի բոլոր անդամները նրա հետ են։
Դիվանագետներից մեկը պնդում է, որ Իրանի առաջնորդը կարող էր սպանվել գործողության առաջին գիշերը, բայց նրան կենդանի են թողել, որպեսզի կարողանա որոշում կայացնել Իրանի հարստացման ծրագիրը կրճատելու վերաբերյալ։
«Իսրայելի ավիահարվածների մեկնարկով Խամենեին կրկին հնարավորություն ստացավ հրաման տալ կրճատելու հարստացման ծրագիրը՝ հիմնվելով Իսրայելի ռազմական կարողությունների իրատեսական գնահատման վրա», - նշում է հեռուստաալիքը։