Իրանում հայտնաբերվել է «Մոսադ» կամիկաձե անօդաչու թռչող սարքերի և ռումբերի հավաքման արհեստանոց

Իրանի մայրաքաղաքի արվարձան Ռեյ քաղաքում հայտնաբերվել է Իսրայելի հետախուզական գործակալության «Մոսադի» արհեստանոց, որը զբաղվում էր կամիկաձե անօդաչու թռչող սարքերի և ինքնաշեն ռումբերի հավաքմամբ,։ Առգրավվել են անօդաչու թռչող սարքերը և դրանց արտադրության սարքավորումները, հայտարարել է քաղաքի իրավապահ ուժերի հրամանատար գնդապետ Հոսեյն Մաֆին։
«Բնակարան կասկածելի այցելությունների մասին մարդկանց վկայությունների հիման վրա հետախուզական խմբերը և ոստիկանական ստորաբաժանումները, դատարանի որոշում ստանալով, անմիջապես սկսել են գործողություն...
Հետաքննության ընթացքում այս բնակարանում հայտնաբերվել և առգրավվել են զգալի քանակությամբ անօդաչու թռչող սարքեր, կամիկաձե անօդաչու թռչող սարքերի արտադրության սարքավորումներ, ինքնաշեն ռումբեր և այլ իրեր», - գնդապետի խոսքերն է մեջբերում «Մեհր» գործակալությունը։
«Մաֆիի» տվյալներով՝ արհեստանոցում հայտնաբերվել է ավելի քան 200 կիլոգրամ պայթուցիկ նյութ և կամիկաձե անօդաչու թռչող սարքեր պատրաստելու մեծ քանակությամբ սարքավորումներ։