Սիրելի' Սրբազան հայր, շնորհավորում ենք Ձերդ Սրբազնության եպիսկոպոսական ձեռնադրության տարեդարձի առթիվ․ Արարատյան Հայրապետական թեմ

Շնորհավորում ենք
Սիրելի' Սրբազան հայր,
Արարատյան Հայրապետական թեմի քահանայից դասի, ողջ աշխատակազմի և հավատացյալ հայորդիների անունից սրտանց շնորհավորում ենք Ձերդ Սրբազնության եպիսկոպոսական ձեռնադրության տարեդարձի առթիվ:
Աղոթում ենք, որ Տիրոջ շնորհաբաշխ Աջը հովանի լինի և քաջառողջ ու արևշատ երկար տարիներ պարգևի Ձեզ։
Մեծ երջանկություն է թեմի հավատացյալներիս համար մշտապես լինել Ձերդ Սրբազնության եպիսկոպոսական գավազանի հովվության ներքո, առաջնորդվել Ձեր խրատներով ու հորդորներով, վայելել Ձեր հայրական հոգատարությունն ու խնամքը։
Մաղթում ենք, որ Տերն էլ ավելի զորացնի Ձեզ ու մարտակից լինի Հայ Եկեղեցու պայծառացմանն ուղղված Ձեր բոլոր նախաձեռնություններում։
Որդիական խոնարհութեամբ մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբազնութեան Սուրբ և Օծեալ Աջոյն։