Նիկոլը չի կարող հանդես գալ Հայ Առաքելական Եկեղեցու «սրտացավ» հետևորդի դիրքերից․ Արթուր Վանեցյան

«Հրապարակը» ներկայացրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ հարցազրույցը․

- Պարոն Վանեցյան, չնայած շատերն են խոսում այն մասին, որ եկեղեցու ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ Նիկոլ Փաշինյանի հարձակումը կարմիր գծերի հատում է, այնուամենայնիվ ոչ եկեղեցին, ոչ էլ նրա պաշտպանները հստակ չեն ասում, թե ինչու՞ հանրությունը չպետք է խոսի եկեղեցում առկա խնդիրների մասին ու, անհրաժեշտության դեպքում, դրանք հաղթահարելուն ուղղված քայլեր ձեռնարկի։ Դուք նույնպես Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեցիք, որ այդ խնդիրները քննարկելի չեն ու վերջ։ Ինչու՞։

- Այո, ես նույնպես, ելնելով իրավական, բարոյական, կրոնական, քաղաքավարական և այլ նկատառումներից, փորձել եմ խուսափել հանրային տիրույթում Վեհափառ Հայրապետին և բարձրաստիճան հոգևորականներին վերաբերող անձնական հարցերի քննարկումից։ Բայց քանի որ օդում կախված հարցեր են մնացել, փորձեմ կարճ անդրադառնալ դրանց։ Նախ և առաջ, Նիկոլի կողմից օրակարգ բերված հարցերը քննարկելի չեն կրոնական տեսանկյունից։ Եկեղեցին ունի իր ընթացակարգերը, որոնք նախատեսում են տարբեր մակարդակներում տարբեր բնույթի հարցերի քննարկում, իսկ համազգային հարցերի վերաբերյալ` Ազգային-Եկեղեցական Ժողովում քննարկումներ և որոշում։

Չի կարելի նման քննարկումներ ծավալել նաև անձնական կյանքի պաշտպանվածության վերաբերյալ Սահմանադրության 34-րդ հոդվածի պահանջով, որում նշվում է, որ «յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք»: Տարբեր միջոցներով ինչպես եկեղեցականի, այնպես և որևէ անձի վերաբերյալ ենթադրյալ տեղեկությունների հավաքումը, ոչ քրեական բնույթ կրող գործողությունների հանրայնացումը և հրապարակային քննարկումը խախտում է Սահմանադրական վերոնշյալ կարգը։ Իսկ Պետության ղեկավարի՝ Եկեղեցու կյանքին միջամտությունը, այն էլ ղեկավար փոխելու բացահայտ կոչով և Կաթողիկոսի ընտրության մեջ իշխանության ազդեցության լծակի ստեղծման մասին հայտարարությամբ, խախտում է եկեղեցու և պետության անջատ լինելու Սահմանադրական սկզբունքը և օրենքը։

Հայ Եկեղեցու դեմ այս «քննարկման» նախաձեռնողներն արդեն իսկ նման որևէ իրավունք չունեն ո՛չ իրավական, ո՛չ էլ, առավել ևս, բարոյական առումներով: Այդ մարդիկ Արցախը կորցրած, տարածքային զիջումների գնացած, մեր ժողովրդի և պետության դեմ թշնամական օրակարգերով կառավարվող իշխանության պաշտոնյաներ են: Ավելին, պաշտոնատար անձի հանրային խոսքը չի կարող լինել գռեհիկ ու անպատասխանատու, ինչպիսին Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցներինն է։

- Բայց Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները հայտարարում են, որ իրենք խնդիրը բարձրացնում են որպես եկեղեցու հետևորդ, եկեղեցու զավակ…

- Շարունակեմ միտքս։ Հարցը չի կարող քննարկվել նաև հասարակական նկատառումով, քանի որ Նիկոլը չի կարող հանդես գալ Հայ Առաքելական Եկեղեցու «սրտացավ» հետևորդի դիրքերից։ Նա անգամ չի մասնակցում Սուրբ Զատկի Պատարագին, իսկ Սուրբ Ծննդյան օրերին հանրային կերպով երշիկով ձվածեղ է պատրաստում։ Փաստացի այդ մարդը որևէ առնչություն չունի եկեղեցու հետ, չկա եկեղեցում, և միայն շահարկում է այս հարցը իր քաղաքական նպատակներով։

Այդ հարցերը քննարկելի չեն նաև քաղաքական պատճառներով։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու բարձրաստիճան եկեղեցեկաններին, այլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է թիրախավորում։ Նպատակը մեկն է՝ հագուրդ տալով թշնամի հարևանի պատվերներին, հարվածել հանրության շրջանում մեծ հեղինակություն վայելող այդ կառույցին՝ որպես վերջնարդյունք ունենալով ավելի պառակտված և հետևաբար՝ իշխանությունների կողմից ավելի հեշտ կառավարվող ժողովուրդ։ Մտնելով այդ հարցի քննարկումների մեջ՝ մենք միայն նպաստելու ենք Նիկոլի ազգակործան հերթական օրակարգի առաջխաղացմանը։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 367 անգամ
Լրահոս
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի ԱԳՆ շենքին. վիրավորների թվում կան դիվանագետներ Ահազանգ. 10 օրից ավելի է, ինչ ծիրանով բեռնված հայկական բեռնատարները չեն կարողանում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն Սիրելի' Սրբազան հայր, շնորհավորում ենք Ձերդ Սրբազնության եպիսկոպոսական ձեռնադրության տարեդարձի առթիվ․ Արարատյան Հայրապետական թեմ Ապարանում պտտահողմի հետևանքով առաջացած ավերածությունները ահռելի են Իրան-Իսրայել հակամարտության մեջ երկու կողմերն էլ արդեն ցույց են տվել, որ ունեն ուժեղ և խոցելի կետեր. իրանագետ Նեթանյահուի օպերացիան արկածախնդրության մեծ բաղադրիչ ունի՝ փակուղում հայտնվելու հեռանկարով Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ Մինչև վերջ գնալու պատրաստ ազնիվ լիդեր ու երկու բան կդառնա անխուսափելի. Սամվել Ֆարմանյան «Девичья башня». Մեջլիսի նախկին պատգամավորը կոչ է արել իրանցի ադրբեջանցիներին պայքար սկսել Իրանից անջատվելու համար Հրաչյա Հակոբյանը տարին սկսել է՝ 7, ավարտել՝ 8 անշարժ գույքով․ աներձագ Հրաչի հայտարարագիրը «Պետրոս, Խոմեյնին և Խամենեին տարբեր մարդիկ են․ Մի՛ խայտառակեք Հանրայինը». Փաշոյան Իրանական հարվածները թիրախավորել են Նեթանյահուի ընտանիքի նստավայրը Տարիքը միայն թիվ է․ Ինտերի գլխավոր մարզիչը՝ թիմում Մխիթարյանի դերի մասին Ապարանը հոսանքազրկված է, դադարեցվել է նաև գազամատակարարումը Իսրայելում օդային տագնապ է հայտարարվել Պտտահողմ՝ Ապարանում․ վնասվել են տրանպորտային միջոցներ, տանիքներ Нефть, газ и атом․ об ударах АОИ по ядерной и энергетической инфраструктуре Ирана Աննա Հակոբյանի ու Փաշինյանի այցը խառնաշփոթ է առաջացրել Արտաշատում 55% взрослых американцев не одобряют действия Трампа на посту президента Իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում. Տիգրան Աբրահամյան ԱԳՆ-ն Իրանում եւ Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am