Իրանի թուլացման պարագայում թշնամին Երասխից կարող է մտնել Երևան․Հրապարակ

Իսրայելը հարձակում գործեց Իրանի վրա, ինչին հաջորդեցին Իրանի պատասխան հարվածները: Իսրայելի հարձակումից հետո Իրանի ռազմական ղեկավարությունը սպանվեց, ռազմավարական և միջուկային օբեյկտներ թիրախավորվեցին: Իրանից արդեն պատասխան հարվածներ են տեղում: ԱՄՆ-ն հայտարարել է, որ հարձակումն իր հետ համաձայնեցված չէր, բայց աջակցելու են Իսրայելին: Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ այս պատերազմի նպատակն այն է, որ Իսրայել-ԱՄՆ- Մեծ Բրիտանիա եռյակն ուզում է մասնատել Իրանը որպես պետություն և այդտեղ բացարձակապես կապ չունի Իրանի՝ միջուկային պետություն դառնալու հանգամանքը:

«Դա իրենց համար առիթ էր` այդ միջուկային ծրագիրը, իրենք դրա պատճառաբանությամբ սկսեցին այս հարձակումը, քանի որ Իրանը զարգանուն էր և մեր տարածաշրջանում ի վերջո ինքն էր թելադրող դառնալու: Իսկ դա ձեռնտու չէր ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային ու մի շարք այլ երկրների: Այս պատերազմը կարող է մեծ ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, թե ռազմական, թե քաղաքական, թե տնտեսական առումներով»,-ասաց Մախսուդյանը:

Նա նշեց, որ պատերազմը շարունակվելու պարագայում Իսրայելը կարող է օգտագործել Ադրբեջանի տարածքը՝ Իրանի ենթակառուցվածքներին, օրինակ օդանավակայաններին հարվածելու համար: «Իրանի համար դա կարող է դառնալ սպառնալիք, որը Իրանը չի ներելու Ադրբեջանին: Ադրբեջանը կարող է սպառնալիք դառնալ Հայաստանի համար, երբ որ Ադրբեջանը զգա, որ Իրանը թուլանում է, ինքը կակտիվանա, կփորձի օգնել Իսրայելին, ԱՄՆ-ին՝ տարածք տրամադրելով: Միաժամանակ լայն հնարավորություն է ունենում Հայաստանի վրա հարձակվելու՝ Սյունիքի, Երասխի, չի բացառվում` Տավուշի, Գեղարքունիքի ուղղություններով ինքն իր համար ճանապարհ է հարթելու: Պատահական չի, որ այսօր Թուրքիան ու Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություն են անցկացնում՝ դա մեծ վտանգ է մեզ համար: Սակայն մեր տգետ ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչինչ չի ձեռնարկում, այս դեպքում պետք է բանակը բերվեր համար մեկ աստիճանի, քանի որ վտանգն արդեն դարձել է 95 տոկոս: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանին հարվածելու հավանականությունը 95 տոկոս է, բայց մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը, այդ տգետները, չեն հասկանում, թե ինչ է կատարվում իրենց տարածաշրջանում: Սա նույնն է, ոնց որ հարևանիդ տունը վառվելուց լինի, դու քո տնից դուրս գաս՝ գնաս ինչ-որ այլ տեղ, ոնց որ այս թուրքահպատակը` Իրանում պատերազմ է սկսվել, ինքը թողել գնացել է Եվրոպա»,-շեշտում է պահեստազորի գնդապետը:

Նա նշում է, որ այս իշխանությունները բացարձակապես անգործության են մատնված՝ այս վտանգավոր իրավիճակում և հավելում է` երբ պատերազմը սկսվի, Փաշինյանը կարող է կոչ անել՝ ով քառասունչորսօրյա պատերազմից սաղավարտ, զրահաբաճկոն ունի, վերցրեք, ջոկատներ կազմեք, իսկ հետո կհայտարարի, որ ինքը կոչ արեց, սակայն մարդիկ չմիացան: «Պատերազմը կարող է մի իրավիճակ ստեղծել, երբ Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի, կարող է գնալ Իրանի հետ փոխհարաբերությունների բարձրացում, սակայն սրանք մինչ օրս վարում են տգետ դիվանագիտություն: Սրանք չեն հայտարարում, որ Իրանը մեր բարեկամ երկիրն է, մենք աջակցում ենք իրեն, գոնե այդպիսի մի բան ասեն, որ Իրանում այդ դրական ազդակը տեսնեն»,- նշում է Մախսուդյանը և շեշտում է, որ ոչ ոք չի ուզում մտածել տնտեսական կորուստների մասին, բացի այդ` կարևոր է փախստականների հոսքը: Եթե մեկ միլիոն փախստական գա Հայաստան՝ Հայաստանը կոլապսի կենթարկվի «Այդ մեկ միլիոն մարդկանց մեջ ընդամենը հազար հոգի՝ հյուսիսային ադրբեջանցիներ, որոնք նախապես պլանավորված, որպեսդիվերսանտներ մտնեն Հայաստան՝ շատ չէ՝ հազար հոգի, իրանական անձնագրերով, որպես փախստական, պատկերացնո՞ւմ եք: Մեր այս տգետ ղեկավարությունը չի մտածում, թե ինչ կարող է լինել Հայաստանում: Անկախ պատերազմի ելքից Հայաստանը պետք է հայտարարի, որ Իրանը մեզ բարեկամ երկրի է և նրա վրա հարձակումը անթույլատրելի է, քանի որ մեզ էլ է այդ վտանգը սպառնում»,-ասաց պահեստազորի գնդապետը: Իրանը մասնատելով, ուզում են Հյուսիսային Ադրբեջան ստեղծել, մի մասը Իրաքին կցել՝ սա անգլոսաքսոնական-ամերիկյան ծրագիր է ու պատահական չէ Չինաստանի հայտարարությունները, որովհետև այնտեղ գիտակցում են, որ Իրանից հետո հաջորդ թիրախը Չինաստանն է: Մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանն էլ չի կարողանում աջակցել Իրանին, պայմանավորված ՈՒկրաինայում պատերազմով:

«Մենք էլ հույսներս դրել ենք Ֆրանսիայի վրա, որ ֆրանսիացիները զորքով ու զենքով գալու են մեզ օգնելու, եվրոպամետ մտածող ոչխարներ կան՝ Տիգրան Խզմալյան, Արման Բաբաջանյան, մտածում են Ֆրանսիան գալու է պաշտպանի իր զորքով ու զենքով պաշտպանի, ինչ կեղտ ասես գցում են Ռուսաստանի վրա: Եվրոպան, ԱՄՆ-ն մեզ չի աջակցելու, միակ օգնությունը Ռուսաստանը կցուցաբերեր, սակայն այս տգետ քաղաքականությունը տանում է կործանման, թե անվտանգային, թե տնտեսական առումներով: Շատ հնարավոր է, Իրանի թուլացման դեպքում թշնամին Երասխից տանկերով մտնի Երևան, ես չեմ ուզում վախացնել, բայց քանի որ չեմ էլ ուզում մեր ժողովրդին հուսաթափ անել, բայց քանի որ ՊՆ նախարարն այս ուսուցչուհին է, Գլխավոր շտաբի պետն էլ այս չկայացածն է, սրանց դեպքում ամեն ինչ հնարավոր է, քանի որ ղեկավարման ձև չունեն»,-ասաց Մախսուդյանը: Բանակը պետք է արդեն բերված լիներ մարտական բարձր աստիճանի, բայց ղեկավարությունը քնած է, բոլորը հանգիստ են, իսկ Անվտանգության խորհրդի քարտուղարն էլ հայտարարում է, որ մեր երկիրը խնդիր չունի: 

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 569 անգամ
Լրահոս
Նեթանյահուն հակադարձել է Թրամփին․ ՑԱԽԱԼ-ը կմնա Լիբանանի հարավում Բելառուսն ու Ռուսաստանը ՄԱԿ-ում ներկայացրել են մարդու իրավունքների խախտումների մասին համատեղ զեկույց Մոջթաբա Խամենեին չի մասնակցել Ալի Խամենեիի հուղարկավորությանը Իրանը 10 բալիստիկ հրթիռ է արձակել Հորդանանի «Ազրակ» ռազմաբազայի վրա Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են․ «Հրապարակ» Մի մարդ է որոշում ․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել․ «Հրապարակ» Դատավորները չեն վախենում Փաշինյանից. «Հրապարակ» Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. Ժողովուրդ Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ» ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Արմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ «Բրյուսել գնացող լինի՝ Մարթա Կոսին մի կիլո լոլիկ ուղարկեմ»․ Արմեն Աշոտյան Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից «Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ Առաքելյան Մեզ լռեցնել չի ստացվելու․ «Մայր Հայաստան» «Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am