Մենք լուծումը կը տեսնենք համբերութեամբ 2026ի ընտրութիւնները սպասելու մէջ․ մեր հայրական յորդորն է պահ մը ետ քաշուիլ եւ Տիրոջ առջեւ կենալ․ Սահակ Բ․ պատրիարք

ՍԱՀԱԿ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԿԵՑՈՒԱԾՔԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՒ ԴԻՄԱՑ

Նորին Սուրբ Օծութիւն Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Սրբազնագոյն եւ Վեհափառ Կաթողիկոսի անձին դէմ կատարուած ցնցիչ պնդումները՝ Հայաստանի Հանրապետութեան վսեմաշուք Վարչապետ Պարոն Նիկոլ Փաշինեանի կողմէ, համայն հայ աշխարհը խորապէս ալեկոծեց: Հայ աշխարհի մէջ բոլոր մակարդակներով շարունակուող բուռն վիճաբանութիւնները ահազանգային մակարդակով մտահոգութեանց պատճառ կը դառնան բոլոր անոնց համար որոնք շահագրգռուած են հայկական խնդիրներով: Երբ կը ծաւալին վիճաբանութիւնները, կարգ մը շրջանակներ արդէն խօսելու սկսած են «նոր կաթողիկոս մը» ընտրելու մասին եւ իմ անունս ալ որպէս Կ.Պոլսոյ Պատրիարք հոլովուելու սկսած է կարգ մը անձերու կողմէ որպէս «նոր կաթողիկոսի» թեկնածու՝ արդէն որոշուած իշխանութիւններու կողմէ: Ուստի պարտք կը զգամ պարզաբանելու հետեւեալ ճշմարտութիւնները կանխարգիլելու համար աւելորդ խօսակցութիւնները:

Ա. Մեր հազարամեայ եկեղեցական աւանդութիւնները եւ մեր կղերականի կարգապահութիւնը մեզմէ կը պահանջեն որ մինչ ներկայ կաթողիկոսը Աթոռի վրայ է երբեք չձգտիլ, նոյնիսկ չմտածել նոր կաթողիկոս մը ընտրելու մասին: Ներկայիս մեր Ամենայն Հայոց Կաթողիկոսն է Նորին Սրբութիւն Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետը: Եկեղեցական դասու բոլոր անդամները եւ համայն հաւատացեալ ժողովուրդը պարտին իրենց ազգընտիր օծեալ Հայրապետին հնազանդիլ, հաւատարիմ մնալ, պաշտպանել ու անոր համար ընդմիշտ աղօթել մինչեւ որ Տէրը կ’արտօնէ իրեն բազմիլ հայրապետական Աթոռին վրայ:

Բ. Այս օրերուն Պարոն Վարչապետի կողմէ սոյն խնդրի արծարծումը յստակ քաղաքական առընչութիւն ունի, յատկապէս ի տես առնելով 2026ին կատարելիք քաղաքական ընտրութիւնները: Հարցը բոլոր քաղաքական շահերը գերազանցող բնոյթ ունի եւ այդպէ՛ս նրբօրէն պէտք է ձեռք առնուի եթէ ոչ, կը ստանայ Եկեղեցի-Պետութիւն ընդբախումի մը վիճակ, այդ պարագային մեր դիրքը յստակ թող լինի ամենուն. Մեր Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ շահերը եւ անկախութիւնը կը պաշտպանենք բոլոր արտաքին ճնշումներու դէմ:

Գ. Մենք լուծումը կը տեսնենք համբերութեամբ 2026ի Ընտրութիւնները սպասելու մէջ: Արդէն Մայր Աթոռը 2026ին Եկեղեցական Ներկայացուցչական Ժողով հրաւիրած է: Նոյնիսկ կարելի է, որ այդ վերածուի Ազգային Եկեղեցական Ժողովի: Անձնապէս գիտենք, որ Վեհափառ Հայրապետն ալ շատ յոգնած է այս վիճակէն: Սակայն եւ այնպէս որքան որ ծանօթ ենք իր նկարագրին ետ քայլ չի նետեր արտաքին քաղաքական ճնշումներու ներքեւ, ե՛ւ իրաւունք ունի:

Մեր հայրական յորդորն է բոլոր անոնց որոնք հարազատօրէն կը մտածեն Առաքելական մեր եկեղեցւոյ բարօրութիւնը եւ Հայաստանի անդորրութիւնը. Պահ մը ետ քաշուիլ եւ Տիրոջ առջեւ կենալ, խաչակնքել եւ Քրիստոսի իշխանութեան յանձնել իրավիճակը աղօթքով եւ ապաշխարութեամբ: Եկէ՛ք, հրաժարինք իրարու որսորդը դառնալէ եւ իրարու հանդէպ ցոյց տանք այն ողորմութիւնը, զոր Տէրը մեզի ցոյց կուտայ:

«Ցուցու՜ր մեզի ո՛վ Տէր, քու ողորմութիւնդ եւ քու փրկութիւնդ մեզի տուր: Ողորմութիւնը ու ճշմարտութիւնը իրարու հանդիպեցան, արդարութիւնը եւ խաղաղութիւնը իրար համբուրեցին: Տէրը բարութիւն պիտի տայ այն ատեն ու մեր երկիրը՝ իր պտուղը» Սաղմոս 85:7,10,12

Խաղաղութիւն ամենեցուն

ՍԱՀԱԿ Բ.

ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՅՈՑ ԹՈՒՐՔԻՈՅ

դիտվել է 380 անգամ
Լրահոս
Իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում. Տիգրան Աբրահամյան ԱԳՆ-ն Իրանում եւ Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ Ողբերգական դեպք՝ Վայոց ձորում. ՀԷՑ-ի Ջերմուկի մասնաճյուղի աշխատակիցը հիվանդանոցում մահացել է Իրանն ավելի ջախջախիչ պատասխան կտա Իսրայելին. նախագահ Փեզեշքիան Израиль угрожает Samson Choice ядерным апокалипсисом, если Rising Lion провалится - Дугин сбрасывает БОМБУ Իրանում հարձակման է ենթարկվել ՊՆ կենտրոններից մեկը ՔՊ-ական Ռազմիկ Մկրտչյանին կալանավորում են ՔՊ-ականին ծեծելու համար, իսկ երբ ինձ վրա հարձակվեցին՝ չձերբակալեցին. Չախոյան Նիկոլը չի կարող հանդես գալ Հայ Առաքելական Եկեղեցու «սրտացավ» հետևորդի դիրքերից․ Արթուր Վանեցյան Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի Նիկոլն ատում է իր բոլոր ստերը պաթանատոմի քաղաքական վիրտոուզությամբ հերձող Արմենին․ Նաիրա Զոհրաբյան Թեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը. Իրանի ԱԳ նախարար Թրամփը սպառնում է՝ ԱՄՆ զինված ուժերի ողջ հզորությունը ձեզ վրա կթափվի Ինչ պետք է սովորել իրանից և Իսրայելից Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է զոհերի թիվը «Հակահարվածը մեր աչքի առաջ էր». Հասմիկ Խոջյանը երեխայի հետ հայտնվել է թեժ կետում ԻՀՊԿ–ն հայտնել է ևս ութ հրամանատարի մահվան մասին Թեհրանի օդանավակայանի տարածքում պայթյուն է որոտացել Israel threatens Samson Choice nuclear apocalypse if Rising Lion fails - Dugin drops a BOMBSHELL Դիլիջանում կարկուտը ոչնչացրել է բերքը Հայաստանից կրկին չվերթներ են չեղարկվել Հաստատվել է․ անօդաչու թռչող սարքերի հակազդման համակարգերի ամերիկյան բաղադրիչներն Ուկրաինայից տեղափոխվել են Մերձավոր Արևելք ԱՄՆ-ն քննարկում է ևս 36 երկրների քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները. The Washington Post Սաուդյան Արաբիայի թագաժառանգն Իսրայելին մեղադրել է ԱՄՆ-ին Իրանի հետ պատերազմի մեջ ներքաշելու փորձի մեջ Իրանի թուլացման պարագայում թշնամին Երասխից կարող է մտնել Երևան․Հրապարակ Իրանի դեմ պատերազմը և Հայաստանին սպասվող մարտահրավերները. Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am