Իսկ գիտե՞ք, թե ինչ է արել Հայաստանի դե-ֆակտո ղեկավարությունն այսօրվա ընթացքում

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ներկայացնում է, թե ինչ են արել հարևան երկրների ղեկավարները՝ կապված Իրան-Իսրայել պատերազմի հետ։
Ահա մի քանի գլխադիր նորություն.
— Էրդողանը զանգահարել է Ալիևին. քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը
— Նախագահ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգային հարցերով նիստ
— Էրդողանն ու Իրանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել
— Պուտինն ու Թրամփը քննարկել են Իրան-Իսրայել հակամարտությունը
— ՌԴ և Իրանի արտգործնախարարները քննարկել են Իրան-Իսրայել հակամարտությունը
— Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Էս բոլորը՝ վերջին մի քանի ժամերի ընթացքում։
Իսկ գիտե՞ք, թե ինչ է արել Հայաստանի դե-ֆակտո ղեկավարությունը օրվա ընթացքում։
Ահա լրատվական վերնագիրը՝
«Փաշինյանի գլխավորությամբ Աղվերանում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ»։
Ինչպես ասում են՝ վարագույր։