Միգրանտների ճամբարում կրակոցներ են հնչել․ կա զոհ

Ֆրանսիայի հյուսիսում գտնվող միգրանտների ճամբարի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնել է տեղի ոստիկանությունը, հաղորդում է AFP-ն։
Դյունկերկի մոտ գտնվող Լուն Պլաժ ճամբարի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվել է նաև հինգ մարդ, որոնցից երկուսը ծանր և երեքը՝ թեթև, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնում է հյուսիսային քաղաքի դատախազ Շառլոտ Հյուեթը։
Նա ասել է, որ կրակոցներից հետո ձերբակալվել է մեկ մեծահասակ և 17-ամյա տղա։