Թրամփը հայտնել է՝ ինչ է ասել Պուտինը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social ցանցում կիսվել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցով։
«Նախագահ Պուտինը զանգահարեց այսօր առավոտյան՝ շատ քաղաքավարի շնորհավորելու ինձ ծննդյան օրվա կապակցությամբ, բայց ավելի կարևորը՝ խոսելու Իրանի մասին, մի երկրի մասին, որը նա շատ լավ գիտի։ Մենք երկար զրուցեցինք։ Շատ ավելի քիչ ժամանակ ծախսվեց Ռուսաստանի/Ուկրաինայի մասին խոսելու վրա, բայց դա կլինի հաջորդ շաբաթ։ Նա իրականացնում է նախատեսված գերիների փոխանակում՝ երկու կողմերից մեծ թվով գերիների անհապաղ փոխանակում։ Զրույցը տևեց մոտ 1 ժամ։ Նա, ինչպես ես, կարծում է, որ Իսրայելի և Իրանի միջև այս պատերազմը պետք է ավարտվի, և ես բացատրեցի, որ նրա պատերազմը նույնպես պետք է ավարտվի», - գրել է Դոնալդ Թրամփը։