Արտակարգ․ Գյումրու որոշ թաղամասեր, Արթիկի շուրջ 10 բնակավայրեր հոսանքազրկված են

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն անցկացրել է արտակարգ խորհրդակցություն` ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։

Քննարկվել են այսօր արձանագրված ուժեղ քամու, տեղացած կարկուտի, հորդառատ անձրևի հետևանքները գույքագրելուն և հնարավորինս շուտ վերացնելուն առնչվող հարցեր։

Մարզպետին է զեկուցվել, որ մինչ այս պահը Շիրակի մարզային փրկարարական վարչությունը Գյումրուց, Արթիկից և Ախուրյանից շուրջ 300 ահազանգ է գրանցել, այս պահին հրշեջ-փրկարարական ջոկատներից 9 մարտական հաշվարկներ տեղում աշխատում են` վտանգ ներկայացնող հատվածները սահմանազատելու և խնդիրները անհապաղ լուծելու նպատակով։

Գյումրու որոշ թաղամասեր, Արթիկի շուրջ 10 բնակավայրեր հոսանքազրկված են։ Շտապօգնության կանչեր և գազի արտահոսքի դեպքեր չեն արձանագրվել։

Ուժեղ քամուց ու անձրևից անմիջապես հետո, Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմի պատասխանատուները շրջել են մարզով, դիտարկվել են ահազանգերի հետևանքներն ու համապատասխան քայլեր ձեռնարկվել անհրաժեշտ օգնություն կազմակերպելու առումով։

Մարզպետի հանձնարարությամբ, մարզի բոլոր համայնքներում ստեղծվել են տեղային հանձնաժողովներ, որոնց կմիանան մարզպետի աշխատակազմի պատասխանատուները` վնասները գույքագրելու, ամբողջական պատկերը կազմելու նպատակով։

Նշենք, որ ժամը 19:00-ից սկսված ուժեղ քամին ու պտտահողմը, ըստ նախնական ահազանգերի և մասնավոր անձանց հրապարակումների, բավական վնասներ են հասցրել Գյումրի, Արթիկ համայնքներին։

Ուժեղ պտտահողմը, 17-32 մ/վ արագությամբ քամին, նախնական տվյալներով, Գյումրի և Արթիկ քաղաքներում տանիքներ է վնասել, ծառեր արմատախիլ արել։

Մեծ Մանթաշ, Գետափ, Գեղանիստ, Հոռոմ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։

Մարզի մի շարք բնակավայրերի ցանքատարածություններ, ըստ ահազանգերի, տուժել են տեղացած ուժեղ կարկուտից։

դիտվել է 162 անգամ
Լրահոս
Եկեղեցու դեմ արշավը կարող է հանգեցնել քաղաքացիական պшտերազմի․ մենք պետք է կանգնած լինենք բարիկադի հակառակ կողմում․ Նաիրի Սարգսյան Մենք լուծումը կը տեսնենք համբերութեամբ 2026ի ընտրութիւնները սպասելու մէջ․ մեր հայրական յորդորն է պահ մը ետ քաշուիլ եւ Տիրոջ առջեւ կենալ․ Սահակ Բ․ պատրիարք Եթե Թրամպը չի կորցրել բանականությունը, ապա չի կարող չպատկերացնել, որ Իրանի հանդեպ պատերազմը կլինի իր նախագահության անելանելի «փոսը». Հակոբ Բադալյան Իրանի կողմից Իսրայելի վրա հարվածների ժամանակ Իսրայելի մի քանի նախարարների ընտանիքներ տարհանվել են Իրան-Իսրայել բախման հետևանքով Հայաստանի համար ի հայտ են եկել օպերատիվ մակարդակի մարտահրավերներ. Վարդան Ոսկանյան Ով է լիցքավորում Թավրիզին հարվածող իսրայելական օդանավը. իրանական ակնարկ` Բաքվին Իրանում հայտարարել են Իսրայելի ուղղությամբ իրանական պատասխան հարվածի հերթական փուլի մասին. Վարդան Ոսկանյան Իրանի գազային հանքավայրում հրդեհ է բռնկվել Իսկ գիտե՞ք, թե ինչ է արել Հայաստանի դե-ֆակտո ղեկավարությունն այսօրվա ընթացքում Աննա֊Էրատո, կպարզաբանե՞ս... Մանկապիղծներով "շրջապատված" նիկոլենք մանկապղծությունից են խոսում Նիկոլի Ալենը ձեռքը կոտրել է․ տեսանյութ Իրաքն ԱՄՆ-ին կոչ է արել կանխել իսրայելական ինքնաթիռների կողմից իր օդային տարածքի խախտումը Բաղդադի խնդրանքը Թեհրանին Հորմուզի պարալիզացումն ուղիղ հարված կարող է հասցնել Եվրոպային եւ ԱՄՆ–ին. փորձագետ Արտակարգ իրավիճակ Գյումրիում գարերջի փառատոնի ժամանակ. մարդիկ սկսել են խուճապահար փախչել Միգրանտների ճամբարում կրակոցներ են հնչել․ կա զոհ Իսրայելում հեռավար ուսուցման կանցնեն Իրանն առաջիկա ժամերին «ծանր» հարձակումներ կձեռնարկի Իսրայելի վրա. IRIB Նեթանյահու․ Իրանը պատրաստվում էր միջուկային զենքով զինել «Հեզբոլլահը» և «Համասը» Թրամփը հայտնել է՝ ինչ է ասել Պուտինը Արտակարգ․ Գյումրու որոշ թաղամասեր, Արթիկի շուրջ 10 բնակավայրեր հոսանքազրկված են Нетаньяху заявил, что Израиль атакует Иран «при явной поддержке Трампа и американского народа» Պուտինը Թրամփի հետ զրույցում դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունը Իսրայելին պետք է կանգնեցնել․ Էրդողան Իսրայելի հարձակումն Իրանի վրա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների ամբողջ աշխարհում. ԱԺՄ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am