Իսրայելի հարձակումն Իրանի վրա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների ամբողջ աշխարհում. ԱԺՄ

Ազգային ժողովրդավարական միություն կուսակցությունը հայտարարություն է տարածել Իրան–Իսրայել հակամարտության վերաբերյալ։
«Դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի հարձակումը, որը ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։
Իրանն ու Հայաստանը հազարամյակների պատմություն ունեցող հարևաններ են, որոնք անցել են բազմաթիվ փորձությունների միջով և կերտել ամուր բարեկամություն։
Այս ծանր պահին մեր զորակցությունն ենք հայտնում Իրանին ու Իրանի ժողովրդին՝ հույս ունենալով, որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը կլինի ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճակատում»,– ասվում է հայտարարության մեջ։