Իսկ դուք ասում եք՝ կրթվելը նորաձև է․ 8888 սուպերմարկետի խորամանկությունների մասին

Ռուզաննա Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Սիրելի հատկապես մեր թաղի ժողովուրդ,
ուզում եմ զգուշացնել Սայաթ Նովայի վրա (ՔՊ գրասենյակի տակ) գործող 8888 սուպերմարկետի խորամանկությունների մասին։ Բոլորը՝ լուսանկարներով։
1. Կիտրոնը կշռեցին, վրան փակցրին գինը՝ 288 դրամ, դրամարկղում տված գնումների չեկում հաշված էր 340 դրամ (գանձապահն ասաց՝ կիլոգրամի գինը փոխվել է, մինչև մոտեցել եք։ Էդ ինձ մոտ չի անցնի, ամիսներ առաջ մինչև դրամարկղին հասա՝ սոխի կիլոգրամն էդպես կտրուկ «բարձրացավ», դրա համար սկսել էի էդ խանութը չգնալ)։
2. Հնդկահավի նրբերշիկը ցուցադրված է 350 դրամ, գնումների չեկում՝ 370 դրամ (մենեջերի ասած՝ 20 դրամի՞ կռիվ եք անում)։
3. Արթֆուդի տոմատի մածուկների՝ իրարից շատ քիչ՝ 80 գրամով, բայց գնով ահագին շատ տարբերվող (790 և 950, ի դեպ, շատ ավելի թանկ է ավելի թեթեւը) բանկաները դրված են իրար կողքի, պտուտակներով կափարիչովի գնի համար մեծ տառերով ծանուցումը կափարիչին է վերաբերում, շատ փոքր տառերով է քաշը գրված (դե էստեղ քեզ են մեղադրում՝ ուշադիր չես եղել)։
4. Մարիանա և Մարիլա մածունները դրված են իրար կողք, իրենք մեզնից լավ գիտեն, որ պոպուլյարը Մարիանան է, էժան Մարիլայի գինը դրել են ուղիղ Մարիանայի տակ։
5. Էս խանութում նաև տոպրակների չափերն են կասկածելի. մեծ կոչվող 50 դրամ գնով տոպրակի տակ միշտ կասկածելի միջին չափսի տոպրակ եմ տուն տարել։
6. Պաղպաղակի գինը, չգիտես ինչու, իր տեղում փակցված չէր, իսկ Թամարայի փոքրիկ կտորի 250 դրամը ինձ շատ կասկածելի է թվում։
«Սոխի» ամիսներ առաջվա օրն էլ փիսոների համար գնածս էժանագին երշիկի կտորի կիլոգրամը թանկ երշիկի գնով էին հաշվել. վերջինը ուղղեցին, բայց սոխինը պնդեցին, որ գին է փոխվել։ Էսօր չեկը տանը նայեցի, ափսոս, չնայած չալարեցի, հետ գնացի՝ արդարություն հաստատելու։
Կոպիտ հաշվարկով, եթե ներառեմ նաև «անուշադրությանս» թակարդները, էսօր ամենաքիչը 300 դրամի խաբեցին ինձ (էդ միայն ինձ)։ Իրենց «ազնիվ կերպով խաբած» 70 դրամս վերադարձրին (կիտրոնինն ու հնդկահավի նրբերշիկինը)։ Մենեջերը հանել, 100 դրամ է վերադարձնում 70-ի տեղը։ Ես ասում եմ՝ ինձ պետք չի ավել 30-ը, 30 դրամ վերադարձնում եմ։ Գոնե բերանը փակի, իբր ուզում է վիրավորել, ասում է՝ էդ մեզ համար ինչ փող ա որ... Սա իմ էս դեպքի համար ասեր զարգացած, նորմալ երկրում մի սուպերմարքեթի մենեջեր, դուրս կշպրտեին ու կյանքում էդ ոլորտում գործի չէին վերցնի։ Իսկ դուք ասում եք՝ կրթվելը նորաձև է։ Եվ ես էստեղ պիտի ասեմ, մեր պրոբլեմները ձեր գլուխներում են»։