Իսրայելում վիրավորվել են Խորվաթիայի հյուպատոսը և նրա կինը

Իսրայելում Խորվաթիայի հյուպատոսը և նրա կինը թեթև վնասվածքներ են ստացել Թել Ավիվի վրա Իրանի հրթիռային հարվածների հետևանքով, գրել է Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը սոցիալական ցանցերում։
«Ես ցնցված եմ այն լուրից, որ մեր հյուպատոսը և նրա կինը վիրավորվել են Թել Ավիվի վրա հարձակման ժամանակ։ Շենքը, որտեղ նրանք ապրում են, վնասվել է։ Ես խոսել եմ նրանց հետ, և բարեբախտաբար նրանց վնասվածքները թեթև են, և նրանք կյանքին վտանգ չի սպառնում։
Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքացիական անձանց և դիվանագիտական հաստատությունների վրա հարձակումները։ Մենք կոչ ենք անում անհապաղ դեէսկալացիայի և զսպվածության», - գրել է նա։