Որն է Հայաստանի շահը այլոց պատերազմներում

Հայաստանի շահերից է բխում, որ ռուս–ուկրաինական և իրանաիսրայելական պատերազմները հնարավորինս արագ խաղաղ հանգուցալուծում ստանան։

Հասկանալի պատճառներով մեզանից շատ քիչ բան է կախված այս հարցում։ Հետևաբար՝ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի՝ նախևառաջ մեր ներսում փոփոխության հասնելով, մեր տնային աշխատանքը կատարելով։ Քանի որ Նիկոլ Փաշինյանի պես ղեկավարով Հայաստանին թշնամիներ պետք չեն։ Թշնամին ու փորձանքը ներսից են։

Նրանք, ովքեր վերը նշված հակամարտությունների մեջ երկրպագում են Իսրայելին և Ուկրաինային/Արևմուտքին, կամա թե ակամա, երկրպագում են Թուրքիային ու Ադրբեջանին։ Ովքեր սա չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ՝ կա՛մ անմեղսունակ են, կա՛մ թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչներ։

Ռուսաստանն ու Իրանը, իրենց շահերից ելնելով, շահագրգռված են, որ Հայաստանը լինի, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը՝ հակառակը։

Իրանը միակ երկիրն է, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի պահով հստակ հայտարարություն է արել՝ անթույլատրելի համարելով ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունը։

Ռուսաստանը միակ երկիրն է, որը կանգնած է Շիրակի մարզից թուրքական ներխուժման դեմ, այլապես ի՞նչն էր խանգարելու Թուրքիային Սիրիայի և Իրաքի տարբերակով մտնել Հայաստան։

Չհասկանալ այս ամենը, նշանակում է գործել ՀՀ շահերի դեմ։

Նիկոլ Փաշինյանն, իր անձնական շահերից ելնելով, գործում է թուրք–ադրբեջական օրակարգով։ Նրա գիծը պաշտպանողները կա՛մ միամիտ են, կա՛մ վարձկան սրիկաներ։

Հայաստանի այսօրվա անվտանգությունն ու գոյությունը պայմանավորված է Իրանով ու Ռուսաստանով։ Կա փխրուն բալանս նրանց և տարածաշրջանի մեր ոխերիմ հարևաններ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև։ Մենք առայժմ կանք այդ փխրուն բալանսի հաշվին։ Ու այն բանի հաշվին, որ Իրանն ու Ռուսաստանը աշխարհաքաղաքական խաղացող են։

Նախկինում այդ բալանսի մեջ կարևոր դեր էր խաղում հայկական բանակն ու հայկական Արցախը։ Բայց Նիկոլը փլեց դրանք։ Ու հիմա մենք մնացել ենք այլոց հույսին։

Այնպես որ մեր հույսն այն է, որ Իրանն ու Ռուսաստանը կհաղթեն կամ առնվազն չեն պարտվի իրենց պատերազմները։

Մեր անելիքը ներսում փոփոխության հասնելն է, այլ ոչ թե ներքին գզվռտոց հրահրելը կամ մուտիլովկաներ անելը։

Պետք է կենտրոնանալ Նիկոլ Փաշինյանի հեռացման վրա։

Կատաստրոֆան մեր դռան շեմին է։ Այն բազմապատկվում է Նիկոլի վարչապետության պարագայում։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Եկեղեցու դեմ արշավը կարող է հանգեցնել քաղաքացիական պшտերազմի․ մենք պետք է կանգնած լինենք բարիկադի հակառակ կողմում․ Նաիրի Սարգսյան Մենք լուծումը կը տեսնենք համբերութեամբ 2026ի ընտրութիւնները սպասելու մէջ․ մեր հայրական յորդորն է պահ մը ետ քաշուիլ եւ Տիրոջ առջեւ կենալ․ Սահակ Բ․ պատրիարք Եթե Թրամպը չի կորցրել բանականությունը, ապա չի կարող չպատկերացնել, որ Իրանի հանդեպ պատերազմը կլինի իր նախագահության անելանելի «փոսը». Հակոբ Բադալյան Իրանի կողմից Իսրայելի վրա հարվածների ժամանակ Իսրայելի մի քանի նախարարների ընտանիքներ տարհանվել են Իրան-Իսրայել բախման հետևանքով Հայաստանի համար ի հայտ են եկել օպերատիվ մակարդակի մարտահրավերներ. Վարդան Ոսկանյան Ով է լիցքավորում Թավրիզին հարվածող իսրայելական օդանավը. իրանական ակնարկ` Բաքվին Իրանում հայտարարել են Իսրայելի ուղղությամբ իրանական պատասխան հարվածի հերթական փուլի մասին. Վարդան Ոսկանյան Իրանի գազային հանքավայրում հրդեհ է բռնկվել Իսկ գիտե՞ք, թե ինչ է արել Հայաստանի դե-ֆակտո ղեկավարությունն այսօրվա ընթացքում Աննա֊Էրատո, կպարզաբանե՞ս... Մանկապիղծներով "շրջապատված" նիկոլենք մանկապղծությունից են խոսում Նիկոլի Ալենը ձեռքը կոտրել է․ տեսանյութ Իրաքն ԱՄՆ-ին կոչ է արել կանխել իսրայելական ինքնաթիռների կողմից իր օդային տարածքի խախտումը Բաղդադի խնդրանքը Թեհրանին Հորմուզի պարալիզացումն ուղիղ հարված կարող է հասցնել Եվրոպային եւ ԱՄՆ–ին. փորձագետ Արտակարգ իրավիճակ Գյումրիում գարերջի փառատոնի ժամանակ. մարդիկ սկսել են խուճապահար փախչել Միգրանտների ճամբարում կրակոցներ են հնչել․ կա զոհ Իսրայելում հեռավար ուսուցման կանցնեն Իրանն առաջիկա ժամերին «ծանր» հարձակումներ կձեռնարկի Իսրայելի վրա. IRIB Նեթանյահու․ Իրանը պատրաստվում էր միջուկային զենքով զինել «Հեզբոլլահը» և «Համասը» Թրամփը հայտնել է՝ ինչ է ասել Պուտինը Արտակարգ․ Գյումրու որոշ թաղամասեր, Արթիկի շուրջ 10 բնակավայրեր հոսանքազրկված են Нетаньяху заявил, что Израиль атакует Иран «при явной поддержке Трампа и американского народа» Պուտինը Թրամփի հետ զրույցում դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունը Իսրայելին պետք է կանգնեցնել․ Էրդողան Իսրայելի հարձակումն Իրանի վրա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների ամբողջ աշխարհում. ԱԺՄ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am