Վաշինգտոնը վստահելի չէ․ Եթե Իսրայելը շարունակի ագրեսիան Իրանի դեմ, ավելի հզոր պատասխան կստանա. Փեզեշքիան

Այն փաստը, որ Իսրայելը Իրանին հարվածները համակարգել է ԱՄՆ-ի հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ամենաթեժ ժամանակ, փաստում է, որ Վաշինգտոնը վստահելի չէ: Այս մասին Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ զրույցում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Իրանի տարածք ներխուժելու Սիոնիստական ռեժիմի գործողությունները ԱՄՆ-ի հետ համակարգելը բանակցությունների ամենաթեժ շրջանում, ԱՄՆ-ի անազնվության և ոչ վստահելի լինելու նշան է», - ասել է Փեզեշքիանը: