Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից․ Տիգրան Աբրահամյան

Իրան-Իսրայել նոր բախման պայմաններում, ինչպես և ենթադրվում էր, Բաքվից բարձրաձայնել են միջանցքի բացման կարևորության մասին: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Թեև Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով օգնականն այն ներկայացրել է որպես Հայաստանի համար շահեկան քայլ, այնուամենայնիվ, հարցն այն է, որ տարածաշրջանային այս թեժ իրավիճակում Ադրբեջանը փորձում է վերաթարմացնել այս խնդիրը:
Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից և միջազգային սեկտորների` իրանա-իսրայելական հակամարտության վրա կենտրոնացումից, ու զարգացնել այն պահանջները, որոնք բացառապես նրանց շահերից է բխում»,-եզրափակել է Աբրահամյանը: