Իսրայելի հայերը հետևում են երկրի թիկունքի ծառայության հրահանգներին․ «Նաիրի» միության նախագահ

Իրանի կողմից Իսրայելին հասցրած հրթիռային հարվածների ֆոնին Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միությունը մշտական կապի մեջ է Իսրայելի հայ համայնքի հետ, և անհրաժեշտության դեպքում բոլոր կապերն ու ռեսուրսները կներդնի օգնության կարիք ունեցող հայերին աջակցելու համար։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը՝ անդրադառնալով հարցին, թե Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարվածների պայմաններում ինչ քայլեր են ձեռնարկվում մասնավորապես հայ համայնքի ներկայացուցիչների անվտանգությունն ապահովելու, անհրաժեշտության դեպքում նրանց աջակցելու համար։ Չերնամորյանը նշեց՝ այս պահին շարժվում են Իսրայելի թիկունքի ծառայության հրահանգներով, քանի որ պատերազմը երկու օր է, ինչ սկսվել է:

«Միությունը մշտական կապի մեջ է հայ համայնքի հետ, և անհրաժեշտության դեպքում բոլոր կապերն ու ռեսուրսները կներդնի աջակցելու համար: Սովորաբար, երբ իրավիճակը ծանրանում է Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միությունը ստեղծում է օպերատիվ շտաբ և անհրաժեշտության դեպքում փորձում ենք օգնել տարբեր քաղաքներում գտնվող հայ համայնքի անդամներին:

Սակայն այս պահին դեռ շտաբի ձևավորման աշխատանքներ ձեռնարկելու կարիք չկա: Կարիքը կլինի, երբ պատերազմը կմտնի շատ լուրջ փուլ և տնից դուրս գալու հնարավորություն չի լինի։ Հիմնականում նման իրավիճակներում է ձևավորվում շտաբը, որպեսզի տան պայմաններում հնարավոր լինի կազմակերպել աջակցությունը»,- նշեց Չերնամորյանը:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Իրանն առաջիկա ժամերին «ծանր» հարձակումներ կձեռնարկի Իսրայելի վրա. IRIB Նեթանյահու․ Իրանը պատրաստվում էր միջուկային զենքով զինել «Հեզբոլլահը» և «Համասը» Թրամփը հայտնել է՝ ինչ է ասել Պուտինը Արտակարգ․ Գյումրու որոշ թաղամասեր, Արթիկի շուրջ 10 բնակավայրեր հոսանքազրկված են Нетаньяху заявил, что Израиль атакует Иран «при явной поддержке Трампа и американского народа» Պուտինը Թրամփի հետ զրույցում դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունը Իսրայելին պետք է կանգնեցնել․ Էրդողան Իսրայելի հարձակումն Իրանի վրա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների ամբողջ աշխարհում. ԱԺՄ Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը կալանավորվել է Կրակոցներ «Ուրարտու» ռեստորանային համալիրում․ կա վիրավոր Արտակարգ իրավիճակ․ Վնասված տանիքներ, տապալված ծառեր Նեթանյահուն արտակարգ հայտարարություն է արել․ 2 անգամ փորձել են սպանել Թրամփին Սպանվել է ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հետախուզության պետի տեղակալը Շտապ․ Իրանն այս պահին հրետակոծվում է Իսկ դուք ասում եք՝ կրթվելը նորաձև է․ 8888 սուպերմարկետի խորամանկությունների մասին Օմանը հայտարարել է Իրան-ԱՄՆ բանակցությունների չեղարկման մասին Մինեսոտայում գնդակահարել են Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակին և նրա ամուսնուն Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում «Զանգեզուրի միջանցքի» մասով․ Հաջիև Իր հեղինակային երգերի և ծափերի ներքո Ճամբարակում հրաժեշտ տվեցին պայթյունից զոհված «Արևակ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սարգսյանին Պետք չէ տրվել միջուկային հիստերիայի. Վահե Դավթյան Շատ շուտով դուք կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ Թեհրանի երկնքում․ Նեթանյահու Իսրայելում վիրավորվել են Խորվաթիայի հյուպատոսը և նրա կինը Լոռու մարզին մոտենում է գերհզոր կարկտաամպրոպային ամպ Ձևավորվել է Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի Մասիսի թիմի կորիզը Ողբերգական դեպք՝ Վանաձորում․ երկու մարմին են հայտնաբերել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am