Պատասխանը Իսրայելին կտևի այնքան, որքան անհրաժեշտ կլինի. Իրան

Իրանի հեղափոխական գվարդիայի (ԿՍԻՐ) հրամանատարը հայտարարել է, որ Թեհրանի պատասխանը Իսրայելի ռազմական հարձակմանը չի ունենա հստակ ժամկետ՝ այն կտևի այնքան, որքան պահանջի իրավիճակը։ Նրա խոսքով, Իրանն արդեն սկսել է «Ճշմարիտ խոստում – 3» անվանումով գործողությունը՝ թիրախավորելով Իսրայելի ռազմական օբյեկտները։
Իրանի հրթիռային հարվածները մեկ օրում հասցվել են Թել Ավիվին, Ռամաթ Գանին և Ռիշոն լե Ցիոնին՝ առաջացնելով մեծ ավերածություններ։ Իսրայելի բանակը հաղորդել է, որ քաղաքացիական ու ռազմական ենթակառուցվածքները լրջորեն տուժել են։ Մյուս կողմից, Իրանի ՀՕՊ ուժերը արդեն շուրջ 40 րոպե պայքարում են իսրայելական հակահարվածների դեմ Թեհրանի երկնքում։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Իսրայելը հարվածել էր Իրանի միջուկային կենտրոններին և ԿՍԻՐ-ի կենտրոնակայանին, որի հետևանքով սպանվել էին բարձրաստիճան հրամանատարներ և միջուկային գիտնականներ։