«Կասկածներ կան՝ դիվերսիան իրականացրել են Իրանի ներսում Բաքվի ուղղորդմամբ ստեղծված պանթյուրքական ցանցի գործակալներ»

2020թ. ի վեր կորանավիրուսային համաճարակի պատրվակով Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից մինչ այժմ փակ արհեստածին Ադրբեջանի՝ Իրանի հետ սահմանային Աստարայի անցակետը երեկ գիշեր բացվել է։ Իր տելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Բաքվում դա մեկնաբանել են՝ որպես «մարդասիրական» քայլ Իրանում գտնվող արտասահմանցիներին տարհանելու նպատակով, մինչդեռ իրանական տելեգրամյան ալիքները սա գնահատել են՝ որպես «լրտեսների և գործակալների դուրսբերման գործողություն» Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից։
Հատկապես Իրանի միջուկային գիտնականների դեմ մահացու դիվերսիաներից հետո Իրանի ներքին անվտանգությամբ զբաղվող մարմիններն ակտիվացրել են աշխատանքը, և արդեն իսկ պաշտոնական տեղեկատվություն է տարածվել Զանջանում և մի քանի այլ վայրերում դիվերսանտների վնասազերծման վերաբերյալ։
Հիմնավոր կասկածներ կան, որ դիվերսիոն գործողություններն իրականացրել են նաև հենց Իրանի ներսում Բաքվի անմիջական ուղղորդմամբ և համակարգմամբ ստեղծված պանթյուրքական ցանցի անդամ գործակալներ»,– գրել է իրանագետը։