Իրանը տեղեկացրել է իսրայելական «Նեւաթիմ», «Օվդա» եւ «Թել Նոֆ» ավիաբազաները խոցելու մասին

Իրանի «Ճշմարիտ խոստում III» պատասխան գործողությամբ հարված է հասցվել է Իսրայելի երեք ավիաբազաների, որոնք օգտագործվել են որպես Իրանի վրա հարվածների մեկնարկային հարթակներ, հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի գլխավոր խորհրդական, բրիգադի գեներալ Ահմադի Վահիդին, հաղորդել է Tasnim-ը։

Ուրբաթ երեկոյան պետական ​​հեռուստատեսությամբ ելույթ ունենալով՝ գեներալ Վահիդին ասել է, որ «Ճշմարիտ խոստում III» գործողության ընթացքում մի քանի իսրայելական թիրախներ են հարվածվել։

«Նեւաթիմ» եւ «Օվդա» ավիաբազաները, որտեղ տեղակայված են Իսրայելի հրամանատարական կենտրոնը եւ ռադիոէլեկտրոնային պայքարի կենտրոնը, Իրանի թիրախ են դարձել, նշել է գեներալը՝ ավելացնելով, որ երկու բազաներն օգտագործվել են որպես Իրանի դեմ ագրեսիայի աղբյուրներ։

Գեներալ Վահիդիի խոսքով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից թիրախավորված այլ թիրախների թվում էին Թել Ավիվի մոտ գտնվող «Թել Նոֆ» ավիաբազան, Իսրայելի պաշտպանության նախարարությունը եւ Թել Ավիվում գտնվող արդյունաբերական եւ ռազմական կենտրոնները:

Գործողությունը պլանավորողները դիտարկել են ընդհանուր առմամբ ավելի քան 150 թիրախ, որոնց հարվածել են մի քանի փուլով, ավելացրել է նա:

Գեներալն ասել է, որ Իսրայելը լուրջ վրիպում է թույլ տվել՝ հարձակվելով Իրանի վրա, եւ նախազգուշացրել է, որ իսրայելցիները պետք է պատրաստ լինեն դրա հետեւանքներին։

NEWS.am

դիտվել է 414 անգամ
Լրահոս
Իրանն առաջիկա ժամերին «ծանր» հարձակումներ կձեռնարկի Իսրայելի վրա. IRIB Նեթանյահու․ Իրանը պատրաստվում էր միջուկային զենքով զինել «Հեզբոլլահը» և «Համասը» Թրամփը հայտնել է՝ ինչ է ասել Պուտինը Արտակարգ․ Գյումրու որոշ թաղամասեր, Արթիկի շուրջ 10 բնակավայրեր հոսանքազրկված են Нетаньяху заявил, что Израиль атакует Иран «при явной поддержке Трампа и американского народа» Պուտինը Թրամփի հետ զրույցում դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունը Իսրայելին պետք է կանգնեցնել․ Էրդողան Իսրայելի հարձակումն Իրանի վրա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների ամբողջ աշխարհում. ԱԺՄ Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը կալանավորվել է Կրակոցներ «Ուրարտու» ռեստորանային համալիրում․ կա վիրավոր Արտակարգ իրավիճակ․ Վնասված տանիքներ, տապալված ծառեր Նեթանյահուն արտակարգ հայտարարություն է արել․ 2 անգամ փորձել են սպանել Թրամփին Սպանվել է ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հետախուզության պետի տեղակալը Շտապ․ Իրանն այս պահին հրետակոծվում է Իսկ դուք ասում եք՝ կրթվելը նորաձև է․ 8888 սուպերմարկետի խորամանկությունների մասին Օմանը հայտարարել է Իրան-ԱՄՆ բանակցությունների չեղարկման մասին Մինեսոտայում գնդակահարել են Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակին և նրա ամուսնուն Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում «Զանգեզուրի միջանցքի» մասով․ Հաջիև Իր հեղինակային երգերի և ծափերի ներքո Ճամբարակում հրաժեշտ տվեցին պայթյունից զոհված «Արևակ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սարգսյանին Պետք չէ տրվել միջուկային հիստերիայի. Վահե Դավթյան Շատ շուտով դուք կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ Թեհրանի երկնքում․ Նեթանյահու Իսրայելում վիրավորվել են Խորվաթիայի հյուպատոսը և նրա կինը Լոռու մարզին մոտենում է գերհզոր կարկտաամպրոպային ամպ Ձևավորվել է Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի Մասիսի թիմի կորիզը Ողբերգական դեպք՝ Վանաձորում․ երկու մարմին են հայտնաբերել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am