«Անցնող 48 ժամվա ընթացքում ՀՀ–ում անվտանգության համար պատասխանատուները ոչ մի անվտանգության խորհրդի նիստ չեն գումարել»

Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Տարածաշրջանային բոլոր ուժերը սպասման մեջ են՝ պատրաստ իրադարձությունների զարգացման մի քանի հնարավոր սցենարների՝ մինչև ամենավատը, լայնածավալ պատերազմի։

Իրանի թշնամիները փորձում են ոչ միայն հարվածել կարևորագույն ռազմական, միջուկային ենթակառուցվածքներին, այլև նպատակ են դրել թուլացնել իրանական իշխանության դիրքերը և տապալել այն (այս մասին ուղիղ հայտարարում է Իսրայելի վարչապետը)։ Սա, բնականաբար, ոչ թե պարզապես իշխանափոխության սցենար է, այլ իրանական պետությունը կազմաքանդելու նպատակ է հետապնդում ու կարող է հանգեցնել Իրանի սիրիացման՝ աղետալի մասշտաբների փոփոխություններով։

Վերոնշյալ ուղղությամբ զարգացումներում հատկապես էական է լինելու տարիներով Իրանի տարածքում գործող պանթյուրքական խմբավորումների գործակալների դերը։ Վերջիններս, որոնց համակարգմամբ զբաղվում են Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ծառայությունները, պետք է փորձեն պետության դեմ հանել թյուրքախոսներին երկրի հյուսիսային, հյուսիս-արևմտյան հատվածներում։ Անջատողական այդ գործողությունները լիարժեք համընկնում են թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական ծրագրերին։

Իրանական պետության թուլացումը ցանկացած մասշտաբով ու ձևաչափով ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը, ինչն էլ իր հերթին բերելու է մեզ վրա վերջիններիս ճնշման շեշտակի մեծացման՝ դարձյալ ամենավատ հետևանքներով։ Ցավոք, այս պահին զարգացումը դեպի այդ կողմ է ընթանում։

Եվ վերջում։

Հայաստանի սահմանների երկայնքով գլոբալ ծավալների պատերազմական գործողություններ են, որոնք ամեն վայրկյան կարող են տեղափոխվել Իրանի սահմաններից դուրս, իսկ անցնող 48 ժամվա ընթացքում Հայաստանում անվտանգության համար պատասխանատուները ոչ մի, կրկնում եմ ոչ մի անվտանգության խորհրդի նիստ չեն գումարել՝ բավարարվելով հերթապահ ու կարճլիկ մամուլի հաղորդագրություններով։ Բա սա եկեղեցու վրա հարձակվելու թեման հո՞ չի, որ դե-ֆակտո իշխանության կողմից օրվա մեջ 10 գրառում ու հայտարարություն արվի։

Կարծում եմ՝ կռահում եք, թե սա որքան վատ է»,- գրել է նա։

դիտվել է 458 անգամ
Լրահոս
Իրանն առաջիկա ժամերին «ծանր» հարձակումներ կձեռնարկի Իսրայելի վրա. IRIB Նեթանյահու․ Իրանը պատրաստվում էր միջուկային զենքով զինել «Հեզբոլլահը» և «Համասը» Թրամփը հայտնել է՝ ինչ է ասել Պուտինը Արտակարգ․ Գյումրու որոշ թաղամասեր, Արթիկի շուրջ 10 բնակավայրեր հոսանքազրկված են Нетаньяху заявил, что Израиль атакует Иран «при явной поддержке Трампа и американского народа» Պուտինը Թրամփի հետ զրույցում դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունը Իսրայելին պետք է կանգնեցնել․ Էրդողան Իսրայելի հարձակումն Իրանի վրա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների ամբողջ աշխարհում. ԱԺՄ Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը կալանավորվել է Կրակոցներ «Ուրարտու» ռեստորանային համալիրում․ կա վիրավոր Արտակարգ իրավիճակ․ Վնասված տանիքներ, տապալված ծառեր Նեթանյահուն արտակարգ հայտարարություն է արել․ 2 անգամ փորձել են սպանել Թրամփին Սպանվել է ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հետախուզության պետի տեղակալը Շտապ․ Իրանն այս պահին հրետակոծվում է Իսկ դուք ասում եք՝ կրթվելը նորաձև է․ 8888 սուպերմարկետի խորամանկությունների մասին Օմանը հայտարարել է Իրան-ԱՄՆ բանակցությունների չեղարկման մասին Մինեսոտայում գնդակահարել են Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակին և նրա ամուսնուն Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում «Զանգեզուրի միջանցքի» մասով․ Հաջիև Իր հեղինակային երգերի և ծափերի ներքո Ճամբարակում հրաժեշտ տվեցին պայթյունից զոհված «Արևակ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սարգսյանին Պետք չէ տրվել միջուկային հիստերիայի. Վահե Դավթյան Շատ շուտով դուք կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ Թեհրանի երկնքում․ Նեթանյահու Իսրայելում վիրավորվել են Խորվաթիայի հյուպատոսը և նրա կինը Լոռու մարզին մոտենում է գերհզոր կարկտաամպրոպային ամպ Ձևավորվել է Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի Մասիսի թիմի կորիզը Ողբերգական դեպք՝ Վանաձորում․ երկու մարմին են հայտնաբերել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am