Պատմությունից ոչ մի բան չենք սովորում, կարծես Սյունիքին ոչ մի վտանգ չի սպառնում. Չալաբյան

Մենք պատմությունից ոչ մի բան չենք սովորում, կարծես այս ամենը Խաղաղ օվկիանոսի հեռավոր կղզիներում է տեղի ունենում, Սյունիքին ոչ մի վտանգ չի սպառնում, Իսրայելն ու Իրանն էլ որոշել էին իրար երկնքում տոնական սալյուտ կրակել։ Այս մասին իր էջում գրել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

«Երբ նայում եմ Թեհրանից և Թել-Ավիվից եկող այս սարսափելի կադրերին, հիշում եմ 2022 թ. փետրվարի 24-ը, երբ Ռուսաստանի Դաշնությունը «Հատուկ բանակային գործողություն» սկսեց Ուկրաինայի դեմ: Այն վերածվեց հյուծիչ բազմամյա պատերազմի, երկուստեք հարյուր հազարավոր զոհերով, ավերված հարյուրավոր բնակավայրերով, միլիոնավոր գաղթականներով, և խաղաղություն երբևիցե հաստատելու խիստ աղոտ հեռանկարով: Մենք, հայերս, թեև այդ պատերազմի անմիջական մասնակիցները չէինք, նրանից առավել շատ տուժողներից մեկն ենք հիմա, փաստացի վճարելով Արցախի կորստով և հայաթափմամբ:

Այսօր պատմությունը մեր աչքի առաջ կրկնվում է՝ չկարողանալով հաղթահարել իրենց հակասությունները բանակցային սեղանի շուրջ, Իսրայելն երեկ սեղմեց մահաբեր կոճակը, Իրանը որոշ հապաղումից հետո կոշտ պատասխան տվեց, և մեր տարածաշրջանը հայտնվեց երկու փաստացի միջուկային տերությունների միջև կործանարար պատերազմի հնարավոր շեմին: Այս պահին ոչ ոք ստույգ չի կարող ասել, թե ինչ սցենարով այն կզարգանա, սակայն ոչ մի կասկած չկա, որ եթե Երևանից ընդամենը 300 կմ հեռավորությամբ Թավրիզում ռումբեր են պայթում, մենք այս ամենից ևս անմասն չենք կարող մնալ:
Երեկ երեկոյան Երևանի կենտրոնում շարունակվում էր ուրախ և զվարթ եռուզեռը, ռեստորանները լիուլի էին, մեր ժողովուրդը ուրբաթ երեկոյան տրված էր վայելքների, մեկ ու մեջ էլ քննարկում էին Իսրայելի հարվածն ու Իրանի հակահարվածը, ինչպես երկու ֆուտբոլային թիմերի խաղ: Նայում էի այս ամենին, ու մտածում, որ մենք պատմությունից ոչ մի բան չենք սովորում, կարծես այս ամենը Խաղաղ օվկիանոսի հեռավոր կղզիներում է տեղի ունենում, Սյունիքին ոչ մի վտանգ չի սպառնում, Իսրայելն ու Իրանն էլ որոշել էին իրար երկնքում տոնական սալյուտ կրակել: Աստված պահապան իր հոտին, գուցե այս ամենի միջով պետք է անցնենք, որպեսզի ուշքի գանք»,– գրել է քաղաքական գործիչը։

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Իրանն առաջիկա ժամերին «ծանր» հարձակումներ կձեռնարկի Իսրայելի վրա. IRIB Նեթանյահու․ Իրանը պատրաստվում էր միջուկային զենքով զինել «Հեզբոլլահը» և «Համասը» Թրամփը հայտնել է՝ ինչ է ասել Պուտինը Արտակարգ․ Գյումրու որոշ թաղամասեր, Արթիկի շուրջ 10 բնակավայրեր հոսանքազրկված են Нетаньяху заявил, что Израиль атакует Иран «при явной поддержке Трампа и американского народа» Պուտինը Թրամփի հետ զրույցում դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունը Իսրայելին պետք է կանգնեցնել․ Էրդողան Իսրայելի հարձակումն Իրանի վրա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների ամբողջ աշխարհում. ԱԺՄ Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը կալանավորվել է Կրակոցներ «Ուրարտու» ռեստորանային համալիրում․ կա վիրավոր Արտակարգ իրավիճակ․ Վնասված տանիքներ, տապալված ծառեր Նեթանյահուն արտակարգ հայտարարություն է արել․ 2 անգամ փորձել են սպանել Թրամփին Սպանվել է ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հետախուզության պետի տեղակալը Շտապ․ Իրանն այս պահին հրետակոծվում է Իսկ դուք ասում եք՝ կրթվելը նորաձև է․ 8888 սուպերմարկետի խորամանկությունների մասին Օմանը հայտարարել է Իրան-ԱՄՆ բանակցությունների չեղարկման մասին Մինեսոտայում գնդակահարել են Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակին և նրա ամուսնուն Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում «Զանգեզուրի միջանցքի» մասով․ Հաջիև Իր հեղինակային երգերի և ծափերի ներքո Ճամբարակում հրաժեշտ տվեցին պայթյունից զոհված «Արևակ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սարգսյանին Պետք չէ տրվել միջուկային հիստերիայի. Վահե Դավթյան Շատ շուտով դուք կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ Թեհրանի երկնքում․ Նեթանյահու Իսրայելում վիրավորվել են Խորվաթիայի հյուպատոսը և նրա կինը Լոռու մարզին մոտենում է գերհզոր կարկտաամպրոպային ամպ Ձևավորվել է Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի Մասիսի թիմի կորիզը Ողբերգական դեպք՝ Վանաձորում․ երկու մարմին են հայտնաբերել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am