Հայաստանի տեսանկյունից կարևոր է, թե որ երկրների օդային տարածքներն են օգտագործվել հարձակման ընթացքում

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ժողովուրդն առյուծի պես» գործողությունը դառնալու է ռազմագիտության նորագույն դասագրքերի բովանդակության անքակտելի մաս

Ըստ նախնական տեղեկատվության՝ Իսրայելն Իրանի դեմ իրականացրել է ոսկերչական ճշգրտության աննախադեպ մասշտաբային բազմաշերտ ռազմագործողություն. դրանում ներգրավվել են միաժամանակ մի քանի պետական քաղաքական և ռազմական կառույցներ։

Ըստ այդմ.

1. Մինչև բուն ռազմագործողությունը, Իսրայելն իրականացրել է, այսպես կոչված, «մոլորեցման գործողություն»՝ նպատակ ունենալով ստիպել Իրանի ղեկավարությանը, միջազգային հանրությանը, իսրայելական հասարակությանը հավատալ, թե հարձակում չի լինելու։

Այս գործողությունը ներառել է ԶԼՄ-ների և քաղաքական վերլուծաբանների մոլորեցում, ինչը հնարավորություն է տվել Իրանին անակնկալի բերել։ Այս ծրագրում ներգրավված են եղել միայն «մի քանի գաղտնի գործընկերներ», իսկ հայտարարությունների և բրիֆինգների արշավը, որի նպատակն է եղել ազդել Իրանում և Իսրայելում ընթացող քննարկումների վրա, համակարգել է անմիջապես Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։

2.Իսրայելի Հետախուզության և հատուկ առաջադրանքների վարչության (Մոսադ) տրամադրած գերճշգրիտ տվյալների հիման վրա գիշերվա ընթացքում իսրայելական օդուժի ավելի քան 200 կործանիչ շուրջ 300 «ԱՆԽՈՉԸՆԴՈՏ» հարված է հասցրել Իրանի տարածքով մեկ տեղակայված ավելի քան 100 թիրախների, այդ թվում՝ միջուկային, հրթիռաշինական, պաշտպանական և ռազմավարական բնույթի այլ օբյեկտների, ինչպես նաև՝ Իրանի ռազմական ղեկավարության բարձրաստիճան ներկայացուցիչների, միջուկային ոլորտի առանցքային գիտնականների կեցավայրերին։

3. Այս գործողությանը տրամաբանական շարունակությունն է 2024 թ. ապրիլին և հոկտեմբերին Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված օդային հարձակումների, որոնց արդյունքում էական հարված էր հասցվել Իրանի ՀՕՊ համակարգին։

4. Հաշվի առնելով իսրայելական ռազմագործողության աշխարհագրությունը, որն ընդգրկել է Իրանի տարածքի տարբեր հատվածներ, այդ թվում՝ հյուսիս-արևմուտքը, Հայաստանի տեսանկյունից չափազանց կարևոր է, թե որ երկրների օդային տարածքներն են օգտագործվել հարձակման ընթացքում...

 

դիտվել է 328 անգամ
Լրահոս
Հնդկաստանում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-ի Հովիկ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է. փաստաբան #ՀԻՄԱ․«Ինչու՞ է Աննա որոշել փախչել հենց Չինաստան․ ու՞ր են տանում թալանած կապիտալը»․ Ռուզան Ստեփանյան (video) Իսրայելական հարվածներից զոհվել են Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի ստորաբաժանումների պետերի երկու տեղակալներ Ինչպե՞ս է պատահել, որ ձեր դստեր շփման շրջանակում գտնվել է մանկապղծության մեջ մեղադրվող անձ․ Մուրազի Իրանի Շահիդ Չամրան քաղաքում իսրայելական հարվածից շենք է փլուզվել. կան բազմաթիվ զոհեր Հայաստանը մեծ կրակի տակ․․․ Իրանի դեմ պատերազմը կդառնա արյունալի, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Իսրայելի հաջողությունների հիմքը Իրանի ներսում Իսրայելին ծառայող գործակալական ցանցն է․ Արա Պողոսյան Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չի արձանագրվել Ադրբեջանը օդ է բարձրացրել իր կործանիչները #ՀԻՄԱ․ Իրանը ծանրագույն հարված է ստացել, սա աննախադեպ է․ կհարվածե՞ն ԱՄՆ բազաներին․ Ռոբերտ Մարգարյան (video) Հորդանանը բացել է օդային տարածքը Եթե պալատում անասուն ես պահում, պալատը վերածվում է ախոռի Բաժանմունքը փակվեց մի առողջապահության նախարարի տեղակալի ձեռքով. Անուշ Պողոսյան «Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու»․ Արշակ Կարապետյան Թրամփը կարգադրել է չեղարկել մի շարք ոլորտներում աշխատող միգրանտների ձերբակալումները Հովիկ Աբրահամյանը տնային կալանքի տակ է. փաստաբան «Կասկածներ կան՝ դիվերսիան իրականացրել են Իրանի ներսում Բաքվի ուղղորդմամբ ստեղծված պանթյուրքական ցանցի գործակալներ» Իրանը տեղեկացրել է իսրայելական «Նեւաթիմ», «Օվդա» եւ «Թել Նոֆ» ավիաբազաները խոցելու մասին Իրանական Arash կամիկաձե դրոնները հարվածել են իսրայելական մի շարք թիրախների «Անցնող 48 ժամվա ընթացքում ՀՀ–ում անվտանգության համար պատասխանատուները ոչ մի անվտանգության խորհրդի նիստ չեն գումարել» Առաջին հերթին Փաշինյանին պետք է հանել, իր ընտանիքի հետ դատել․ ի՞նչ արդարադատություն․ հարցում (video) Պատմությունից ոչ մի բան չենք սովորում, կարծես Սյունիքին ոչ մի վտանգ չի սպառնում. Չալաբյան Ո՞վ եք դուք, որ ձեր քիթը խոթեք եկեղեցու գործերին․ Սերոբ Գասպարյան (video) Իրանն անիմաստ է համարում ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am