Գտնվել է Հնդկաստանում կործանված ինքնաթիռի սև արկղը

Հնդիկ քննիչները ուրբաթ հայտնաբերել են Air India ավիաընկերության կործանված ինքնաթիռի թվային ինքնագրիչը (սև արկղը): Ավիավթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 241 մարդիկ և մի քանի մարդ՝ վթարի վայրում գտնվող շենքում, Associated Press-ին հայտնել են իշխանությունները։
Ինքնաթիռի սև արկղը հայտնաբերվել է վթարի վայրի մոտ գտնվող շենքի տանիքին։