Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանդիպում է կազմակերպում

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել․
«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը սկսում է մարզային այցելություններ։
Մեր նպատակն է հանդիպում-քննարկումներ կազմակերպել ՀՀ տարբեր մարզերում բնակվող արցախցի մեր հայրենակիցների հետ՝ ներկայացնելու Խորհրդի կողմից արդեն իրականացված աշխատանքները և առաջիկա ծրագրերը։
Ուրախ կլինենք տեսնել յուրաքանչյուրիդ հանդիպումների ընթացքում և պատրաստ ենք պատասխանել ձեր հարցերին։
Հանդիպում ենք հունիսի 14-ին, ժամը 11:00-ին՝ քաղաք Մասիսում՝ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում»։