Սա պետություն է, մարդ ու կնկա բազար չէ

Կա ապակի, որը հայտնվել է արևի տակ ու փայլում, իրեն ադամանդի տեղ է դնում ու ողջ փայլով փորձում գայթակղել՝ ես ադամա՜նդ եմ, ադամա՜նդ, ինչու՞ ուշադրություն չեք դարձնում ինձ վրա։ Աննա Հակոբյանը հենց այդ ցածր որակի ապակին է, որն արևի տակ հայտնվելով, իրեն ադամանդ է երևակայում ու փորձում մրցույթի դուրս գալ գնահատված քարերի հետ՝ վարկաբեկել, փոքրացնել, նսեմագնել նրանց։ Նա հաշվի չի առնում մարդու անցած փորձը, տարիքը, իմաստությունը։ Իսկ դա արդեն անկրթության կամ նորձաև կրթության նշան է։ Տեսեք ինչ է ասում Առաջին նախագահին, գոնե լավ է, որ չի համարձակվել անունը նշել․ «Դու կարող ես գիտությունների դոկտոր լինել, նույնիսկ մի քանի մեռած լեզու իմանալ, բայց այնքան չինքնահաստատված ոչնչություն մնալ, որ կյանքի մայրամուտին, երբ պետք է որ հասած լինեիր իմաստնության գագաթնակետին, քո ամենաուժեղ կողմը շարունակի մնալ մարդկանց ծաղրելն ու վիրավորելը»։
Տիկնոջ ամբողջ գրառումները թույն ու մաղձ են, Բայց ինքն է խոսում վիրավորելուց․․․ Դուք հասցրիք նրան, որ մի ամբողջ սերունդ կոկոն տարիքում մայրամուտ ապրի, ձեր իշխանության օրոք կյանքի մայրամուտը 18-20 տարեկանն է։ Զարմանու՞մ եք, որ մարդիկ ապրում են Աստծուց տրված իրենց տարիքը՝ շնորհը։ Հիշում եմ մի դիպված, ափսոս ոչ բառացի, երբ Լևոն Տեր Պետրոսյանը նախագահ էր և լրագրողներից մեկը նրան հարց էր ուղղել՝ դիմել ենք ձեր կնոջը և չի լուծել ինչ որ հարց։ Առաջին նախագահը բարկացավ․ իմ կինն ի՞նչ գործ ունի պետական հարց լուծելու հետ։ Նա մեր տան մեջ կարող է հարց լուծել։ Հիմա չեմ հասկանում՝ տիկին, դու ի՞նչ գործ ունեք մեր պետության, եկեղեցու, արժեքների, կրթության, հերոսների, պաշտոնների նշանակման հետ․․․ Սա պետություն է, մարդ ու կնկա բազար չէ և ժամանակն է՝ թողնեք, որ մեր երկիրը շնչի, արժեքները ճիշտ գնահատի․․․ Մարդկանց վարկաբեկելով, երկրի վրա սև մաղձ լցնելով, ոչնչացնու՞մ եք մեզ․․․
Հասմիկ Բաբաջանյան
«Հրապարակ օրաթերթ»