Ժիրինովսկին կանխատեսել էր Իրան-Իսրայել պատերազմը. 6 տարի առաջ

Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկին դեռևս իր կենդանության օրոք կանխատեսել էր Իսրայելի և Իրանի միջև լուրջ ռազմական հակամարտություն։ Ռուսաստանի հեռուստաեթերում նա նշել էր, որ այդ հակամարտությունը կարող է սկիզբ դնել համաշխարհային պատերազմին, հայտնում է Газета.ру-ն։
Ըստ նրա՝ 2024 թվականին Մերձավոր Արևելքում հնարավոր էր պատերազմ, որն իր մասշտաբներով կգերազանցեր Ուկրաինայի ճգնաժամը և այլ տարածաշրջանային հակամարտությունները։ Նա ընդգծել էր, որ Իրանն այլ մակարդակի խաղացող է, և այնտեղի զարգացումները կարող են ամբողջությամբ փոխել աշխարհաքաղաքական օրակարգը։
Այս հայտարարությունները նոր շունչ են ստացել 2025 թվականի հունիսի 13-ին, երբ Իսրայելը հարվածեց Իրանի միջուկային ու ռազմական օբյեկտներին՝ սկսելով «Ամ ԿեԼավի» («Ազգը՝ ինչպես առյուծ») անվամբ լայնածավալ ռազմական գործողություն։ Հարվածների արդյունքում սպանվել են մի քանի բարձրաստիճան հրամանատարներ և միջուկային գիտնականներ, ինչին ի պատասխան Իրանը պատրաստվում է կոշտ հակաքայլի։