Նիկոլ Փաշինյանը մեկնելո՞ւ է Թուրքիա

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի` Թուրքիա կատարելիք այցի մասին համացանցում տարածված տեղեկատվությունը։
«Մանրամասների մասով եկեք սպասենք վարչապետի աշխատակազմի հայտարարությանը»,- նշել է Գրիգորյանը:
Նշենք, որ 24News-ը գրել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ հանդիպում է ունենալու Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ։ Այս մասին 24News-ին հայտնել է բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը։