Թեհրանում իսրայելական հարվածների հետևանքով կա 78 զոհ և 329 վիրավոր․ Fars News

Թեհրանի նահանգում Իսրայելի հարձակման հետևանքով, ըստ իրանական աղբյուրների, կան զգալի քանակությամբ զոհեր ու վիրավորներ։ Այս մասին հաղորդում է Fars News գործակալությունը: Ոչ պաշտոնական տվյալներով զոհվել է առնվազն 78 մարդ, վիրավորվել՝ 329-ը։
Ըստ հաղորդագրության՝ հարվածները հասցվել են Թեհրանի նահանգի բնակելի և ռազմական օբյեկտներին։
Հունիսի 13-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, բնակելի շենքերին։ Հարվածների հետևանքով զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ։