ԹԱՐՄԱՑՈՒՄ․ Իսրայելը այս գործողությունը ծրագրել էր 8 ամսվա ընթացքում

Իսրայելը հետ է մղել իրանի կողմից արձակված ԱԹՍ հարվածները․ երկրի ՊՆ-ն թույլ է տվել մարդկանց դուրս գալ ապաստարաններից
Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցնում Իրանին, սպանվել են մի շարք գեներալներ՝ ներառյալ ՀՕՊ և ավիացիոն ուժերի հրամանատարները
Իսրայելական լրատվամիջոցները պնդում են, որ երկրի հատուկ ծառայությունը՝ Մոսադը ամիսներ առաջ ներթափանցել է Իրանի տարածք, գործակալները Իրանի ռազմական օբյեկտների շուրջ տեղադրել են ԱԹՍ-ներ, որոնք հարմար պահի ոչնչացրել են իրանի ՀՕՊ համակարգի զգալի մասը
Իսրայելը այս գործողությունը ծրագրել էր 8 ամսվա ընթացքում
Ռուսաստանի Դաշնությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել իսրայելի տարածքը և չմեկնել այդ երկրի առնվազն մինչ հունիսի 26-ը
Իսրայելի կառավարությունը իր անդամներին կոչ է անում մշտապես գտնվել ապահով վայրերում և չօգտագործել Whatsapp հավելվածը գաղտնալսումից խուսափելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի կոշտ գծի կողմնակիցները, որոնք շատ համարձակ էին խոսում և չգիտեին՝ ինչ էր պատահելու, հիմա մեռած են։