Իրանը կստիպի թշնամուն զղջալ իր հիմար գործողությունների համար․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ազգին ուղղված ուղերձում ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության օրինական և հզոր պատասխանը «կստիպի թշնամուն զղջալ իր հիմար գործողությունների համար», հաղորդում Է Tasnim-ը:
«Այսօր, առավել քան երբևէ, իրանական ազգը միասնության, վստահության, կարեկցանքի և կոնսենսուսի կարիք ունի, և Աստծո օգնությամբ, այդպիսի արժեքավոր ոգով, նա կոշտ, իմաստուն և ուժեղ պատասխան կտա օկուպացիոն ռեժիմի հանցագործությանը: Այս դաժան արարքը, որը խախտում է բոլոր միջազգային պարտավորությունները, հաստատում է անօրինական Սիոնիստական ռեժիմի հանցավոր էությունը: Իհարկե, Իրանի ժողովուրդը և երկրի պաշտոնյաները չեն լռելու, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության օրինական և հզոր պատասխանը կստիպի թշնամուն զղջալ իր հիմար արարքների համար», - նշել Է Իրանի նախագահը։